Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տնտեսություն

ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն

Ֆորումն անցկացվում է արդեն երրորդ տարին անընդմեջ և երկրում շահագրգիռ կողմերի երկխոսության համար ամենաներկայացուցչական հարթակն է։ Այն առաջին հերթին կապող օղակ է կառավարության և ընդերքօգտագործողների միջև, թեև մասնակիցների թվում են նաև սպասարկող ընկերություններ, մատակարարներ ու լաբորատորիաներ։ Քանի որ ոլորտի գրեթե բոլոր ներկայացուցիչներն այս կամ այն չափով ընդգրկված են միջոցառմանը, դրա նշանակությունը դժվար է գերագնահատել։ «Mining Armenia Forum 2026»-ի ընթացքում լրագրողների հետ զրույցում հոկտեմբերի 17-ին այս մասին նշել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Շատ երկար ժամանակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը մնացել էր անտեսված։

Միայն վերջին հինգից ութ տարիներին ենք սկսել զգալ, որ կառավարությունն ու պետությունը արմատապես փոխել են իրենց վերաբերմունքը։ Մեր ձայնը վերջապես լսելի է դարձել։

Հայաստանի տնտեսության շարժիչ ուժը հենց հանքարդյունաբերությունն է, և այդպիսին էլ այն մնալու է նաև ապագայում։ Ոլորտի ներուժը թերագնահատված է, ու դեռ բազմաթիվ խնդիրներ կան լուծելու, որպեսզի այն ամբողջությամբ իրացվի։

Ֆորումի ընթացքում հնչեցին թվեր, ըստ որոնց՝ մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնելով, 2027 թվականին ոլորտը կկազմի ՀՆԱ-ի 10-11%-ը։ Սա բավականին մեծ ցուցանիշ է, և մենք պատրաստ ենք է՛լ ավելի ավելացնել այդ ծավալները»։

Խուդոլին ընդգծել է երկրաբանության կարևորությունը՝ նշելով, որ առանց որոնողական երկրաբանության և հանքահումքային բազայի վերարտադրության հետագա զարգացումն ուղղակի անհնար է։

«Սա ամեն ինչի հիմքն է, սակայն այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է արմատապես փոխել որոնողական լիցենզիաների նկատմամբ վերաբերմունքը և ընդունել նոր օրենքներ։ Բացի օրենսդրական փոփոխություններից՝ պահանջվում են որոշակի երաշխիքներ ու ներդրողների հետ աշխատանքի նոր մոտեցում։ Բնապահպանական ու կայուն զարգացման հարցերը չեն կարող առանձնացվել. սա համալիր խնդիր է, որը պետք է լուծվի միայն համակարգված ձևով։

Ֆորումում նման լայն մասնակցությունը կարևոր է հենց նրանով, որ տարբեր ոլորտների մասնագետները լսեն միմյանց, ինչն էլ հիմք կդնի առաջընթացին»,- եզրափակել է նա։

Նշենք, որ Mining Armenia Forum 2026-ի համակազմակերպիչներն են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության ու մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և «Lydian Armenia» ընկերությունը, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։