Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Ucom-ը հանդես է եկել որպես Երևանի միջազգային բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր։ «Պետական պահպանվող տարածքներից այն կողմ» խորագրով ՄԱԿ-ի COP17 համաժողովին ընդառաջ կազմակերպված սիմպոզիումը միավորել էր բնապահպանության համաշխարհային առաջնորդներին, պետական կառավարման, միջազգային կազմակերպությունների, բիզնեսի և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ 

Սիմպոզիումը նվիրված էր պետական պահպանվող տարածքներից դուրս բնության պահպանության կառավարման նոր մոդելներին և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 3-րդ թիրախի իրականացմանը («Նպատակ 3»՝ Մինչև 2030 թվականը պահպանել Երկրի ցամաքային և ջրային տարածքների առնվազն 30%-ը)։ 

Երկօրյա ծրագրում ընդգրկված էին բարձր մակարդակի քննարկումներ, մասնագիտական և զուգահեռ նիստեր՝ իրավական ու ինստիտուցիոնալ համակարգերի, համայնքային կառավարման, մոնիթորինգի, բնապահպանական ֆինանսավորման և արդյունավետ կառավարման թեմաներով։ Քննարկումների արդյունքում ընդունվեց «Երևանի գործողությունների կոչ» (Yerevan Call to Action) ռազմավարական փաստաթուղթը, որը դառնալու է 2027–2030 թթ․ միջազգային ճանապարհային քարտեզը՝ «Նպատակ 3»-ի (Target 3 / 30x30) իրագործման համար։ Այս ձևաչափով  միջոցառումը COP-ի շրջանակներում կազմակերպվում է առաջին անգամ, և հավակնում է դառնալ դրա անբաժանելի մասը։ 

Սիմպոզիումի շրջանակում հոկտեմբերի 17-ի երեկոյան Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացված Welcome Reception-ի ընթացքում Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին FPWC հիմնադրամի կողմից հանձնվեց «Կանաչ մարտիկ» մրցանակը (Green Warrior Award)՝ Հայաստանում կենսաբազմազանության պահպանությանն ուղղված երկարամյա և հետևողական կորպորատիվ հանձնառության համար։ Մրցանակը շնորհվում է բնության պահպանության գործում կայուն և նշանակալի ներդրում ունեցող գործընկերներին։ 

«Ինձ համար և  Ucom-ի համար շատ թանկ է այս գնահատականը։ Այն արդյունք է տարիների համագործակցության, մեր գործընկերների հետ իրականացված կոնկրետ աշխատանքի և այն համոզմունքի, որ տեխնոլոգիան կարող է և պետք է ծառայի նաև բնության պահպանությանը։ Կապը, տվյալները, մոնիթորինգային համակարգերը և վերականգնվող էներգիայի լուծումները կարող են իրական ազդեցություն ունենալ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է պաշտպանել բնությունն ու կենսաբազմազանությունը։ Մեզ համար մեծ պատիվ է այս աշխատանքը շարունակել FPWC-ի հետ և ներկայացնել այն միջազգային հարթակներում», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ռալֆ Յիրիկյանը մասնակցեց նաև «Բնապահպանության ֆինանսավորման մեխանիզմների արդյունավետ և արդարացի ձևավորում» պանելային քննարկմանը, որի նպատակն էր վեր հանել բնապահպանության ոլորտում գործող և ձևավորվող ֆինանսավորման մեխանիզմները, պարզել, թե ովքեր կարող են իրականում օգտվել դրանցից, և հասկանալ, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ՝ երկարաժամկետ, կայուն և արդարացված ֆինանսավորում ապահովելու համար։

«Բնության պահպանությունն այլևս լոկ պասիվ պաշտպանություն չէ․ այն պահանջում է առաջադեմ տեսլական, տեխնոլոգիական զինանոց և անհատնում հանձնառություն։ «Կանաչ մարտիկ» մրցանակը պարզապես գնահատանք չէ, այլ ճանաչումն այն փաստի, որ Ucom-ն ու Ռալֆ Յիրիկյանը տարիներ շարունակ կանգնած են բնապահպանական առաջնագծում։ Երբ տեխնոլոգիական առաջատարը դառնում է բնության պաշտպանության հավատարիմ զինակից, «30x30» գլոբալ թիրախը թղթից վերածվում է շոշափելի իրականության։ Երևանի սիմպոզիումով մենք ապացուցեցինք, որ Հայաստանը պատրաստ է աշխարհին առաջնորդել պետական պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանման նորարարական մոդելներով», - նշել է FPWC-ի հիմնադիր և տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Ucom-ը կարևորում է այն հարթակների աջակցությունը, որոնք միավորում են մասնագիտական փորձը, նոր գաղափարներն ու գործընկերային հնարավորությունները՝ նպաստելով բնության պահպանության ոլորտում գործնական և երկարաժամկետ լուծումների ձևավորմանը՝ հանուն Հայաստանի բնության պահպանության։