Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա
ՇՄՆ Էկոպարեկային ծառայության Տավուշի մարզային վարչության Բերդի տեղամասի ծառայողները կանխարգելիչ-հսկողական միջոցառումների ընթացքում ՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Հորսեր» կոչվող տարածքում հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը փայտանյութի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չի ներկայացրել։
Էկոպարեկների բացատրական աշխատանքների արդյունքում վարորդ Ս. Ա.-ն խոստովանել է, որ հասցրել է հատել երեք կանգուն ծառ։ Հատված ծառերի կոճղերը համարակալվել են, ավտոմեքենան տեղափոխվել է «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածք։
Դեպքի առնչությամբ կազմվել են օրենսդրության խախտման և վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ։
Էկոպարեկային ծառայողները շարունակում են անտառներում, անտառային հողերում և բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացնել կանխարգելիչ-հսկողական միջոցառումներ՝ իրավախախտումները ժամանակին բացահայտելու, ապօրինի գործողությունները կանխելու և բուսական ու կենդանական աշխարհի պահպանությունն ապահովելու նպատակով:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...