Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել ռուս-ուկրաինական պատերազմի ռազմաճակատի գծերի սառեցմանը՝ երկարատև հակամարտությունը դադարեցնելու նպատակով։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին ասել է «Fox & Friends» հաղորդման եթերում՝ պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք կհամաձայնի՞ ստորագրել խաղաղության պայմանագիր, որը տարածքների առումով իրավիճակը կթողնի այնպես, ինչպես այժմ է։
Այս պահի դրությամբ պատերազմի հետևանքով Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 25 տոկոսը։«Այո, հիմա մենք պետք է սառեցնենք իրավիճակը։ Կարծում եմ՝ սա այս պատերազմն ավարտելու իրական ճանապարհ է։ Մենք դա կոչում ենք հրադադար կամ սպանությունների դադարեցում, ինչպես դա անվանեց նախագահ Թրամփը։Սառեցում և դադարեցում։
Իհարկե, սա այն նվազագույնն է, ինչ մեզ այսօր պետք է Ռուսաստանից։ Այնուհետև մենք կդիմենք Թրամփին ու եվրոպացիներին և կխնդրենք անվտանգության երաշխիքներ»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...