Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Երկու դպրոց՝ մեկ կրթահամալիր․ ո՞ր դպրոցներն են միավորվելու

Արարատի մարզի Պարույր Սևակ գյուղում գործող միջնակարգ և հիմնական դպրոցները նախատեսվում է միավորել՝ ստեղծելով մեկ կրթահամալիր։ Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է երկու դպրոցները միաձուլման ձևով վերակազմակերպել «ՀՀ Արարատի մարզի Պարույր Սևակի կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության։

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է միավորել «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի միջնակարգ դպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Պարույր Սևակի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները։

ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ որոշման անհրաժեշտությունը պայմանավորված է դպրոցներում սովորողների թվով, շենքային պայմաններով և կրթական ռեսուրսների արդյունավետ օգտագործման նպատակով

Հիմնական դպրոցում աշակերտներ չկան

Նախագծի հիմնավորման համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը ուսումնասիրել է հանրակրթական ուսումնական հաստատությունների հզորություններն ու սովորողների թվաքանակը։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2026-2027 ուսումնական տարում Պարույր Սևակի հիմնական դպրոցում սովորողներ չկան։ Միաժամանակ դպրոցում աշխատում են հաշվապահ, երեք պահակ, մաքրուհի և ուսուցիչ։ Ուսուցիչն աշխատում է նաև գյուղի միջնակարգ դպրոցում։

Պարույր Սևակի միջնակարգ դպրոցում սովորում է 84 աշակերտ, իսկ աշխատողների ընդհանուր թիվը 45 է, որից 33-ը՝ մանկավարժական աշխատող

Ինչո՞ւ են դպրոցները միավորում

Նախագծի հեղինակների ներկայացմամբ՝ դպրոցների միավորման նպատակն է կենտրոնացնել կրթական ռեսուրսներն ու մանկավարժական ներուժը՝ սովորողների համար ժամանակակից և որակյալ կրթական միջավայր ստեղծելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ գործընթացը միտված է նաև կրթական հավասար հնարավորությունների ապահովմանը՝ այդ թվում՝ սակավաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներում։

Կրթահամալիրը կգործի նորակառույց շենքում

Կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի N 2093-Ն որոշմամբ հաստատված՝ մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցների ծրագրի շրջանակում Պարույր Սևակի միջնակարգ դպրոցի համար կառուցվել է նոր շենք։

Նախագծով նախատեսվում է, որ նորաստեղծ կրթահամալիրը նոր ուսումնական մասնաշենքը կստանա անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով։ Այն կգործի Արարատի մարզի Արարատ համայնքի Պարույր Սևակ գյուղի 11-րդ փողոց, 8 հասցեում։

Միաժամանակ, գործող միջնակարգ դպրոցին հատկացված հին շենքը նախատեսվում է հետ վերցնել և հանձնել Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։ Դրա հետագա օգտագործման վերաբերյալ առաջարկություն պետք է ներկայացնեն Կոմիտեի նախագահն ու Արարատի մարզպետը։

Ի՞նչ գործունեություն կիրականացնի կրթահամալիրը

Նախագծով սահմանվում է, որ կրթահամալիրի հիմնական գործունեությունը հանրակրթական հիմնական և լրացուցիչ ծրագրերի իրականացումն է։ Համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում այն կարող է իրականացնել նաև նախադպրոցական կրթական ծրագրեր՝ 5-6 տարեկան երեխաների համար։

Նախատեսվում է նաև թույլատրել կրթահամալիրին իրականացնել լրացուցիչ հանրակրթական ծրագրեր, կազմակերպել համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցում, արտադպրոցական դաստիարակություն, ինչպես նաև ուսումնաարտադրական գործունեություն

Կրթահամալիրը կարող է կազմակերպել սովորողների սնունդը և այդ նպատակով ստեղծել դպրոցահեն այգիներ ու ջերմոցներ, որոնք կօգտագործվեն նաև գործնական և նախագծային աշխատանքների համար

Ո՞վ կիրականացնի վերակազմակերպումը

Որոշման նախագիծն ընդունվելու դեպքում Արարատի մարզպետը պետք է երկամսյա ժամկետում կազմակերպի դպրոցների վերակազմակերպման աշխատանքները՝ գույքագրումը, փոխանցման ակտերի և միաձուլման պայմանագրի հաստատումը։

Այդ աշխատանքների ավարտից հետո նախատեսվում է մեկամսյա ժամկետում ապահովել երկու դպրոցների գործունեության դադարեցումն ու նոր կրթահամալիրի պետական գրանցումը։ Այնուհետև պետք է կազմակերպվի գույքի փոխանցումը և ապահովվի սովորողների ուսումնառության բնականոն շարունակություն

ԿԳՄՍ նախարարը որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում պետք է հաստատի կրթահամալիրի կանոնադրությունը

Նախագծի համաձայն՝ որոշման ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի կամ եկամուտների փոփոխություն չի նախատեսվում։

Նշենք, որ խոսքը կառավարության որոշման նախագծի մասին է․ դպրոցների միավորումը դեռ ներկայացված է որպես նախատեսվող գործընթաց։


Հետևեք
 մեզ՝ այստեղ