4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարնմի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Հացիկ, Արմավիր-Իսահակյան-Գյումրի խճուղի 1 հասցեում «ԴԱՎՆԱՐ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ԱԳԼՃԿ-ում, գ. Արմավիրի 1-ին փողոց, 34 հասցեում «Ա.Եղիշյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող բենզալցակայանում, Արագածոտնի մարզ, գ․ Ագարակ, 9-րդ փողոց, թիվ 52 հողամասում «Գազ-Պրոպան» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենազալցակայանում և հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանում, ինչպես նաև Կոտայքի մարզ գ․ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 16 և 19 հասցեներում՝ «Պռոգազ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայաններում և Սյունիքի մարզ, քաղաք Քաջարան, Խանջյան փողոց 4-րդ շենքի հարևանությամբ գտնվող, «Ք. Հովակիմյան» Ա/Ձ-ի կողմից շահագործվող հեղուկ վառելիքի լցավորման կայանում։
Վերոնշյալ բոլոր լցակայաններում Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացրած հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։
Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։
Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ բոլոր օբյեկտները նաև կապարակնքել են։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...