Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները. Աննա Կոստանյան

Սիրելի ընկերներ, այսօր ՏԻՄ ընտրությունների քարոզարշավային վերջին օրն է: Համայնքներում ակտիվ պտտվել ենք, տնետուն արշավ արել, շփվել բնակիչների հետ, լսել ու հավաքել նրանց խնդիրները, խոստացել հետամուտ լինել դրանց լուծումներում` անկախ ընտրությունների ելքից:

Ուզում եմ առանձնահատուկ նշել, որ նախընտրական մեր ծրագրերում ներառված են այս օրերին Գավառ համայնքի բնակիչների կողմից բարձրաձայնված բոլոր խնդիրների լուծումները․ սա առաջին հերթին նշանակում է, որ մեր թեկնածու Հրայր Իսրայելյանը լիարժեք տիրապետում է իր համայնքում առկա բոլոր խնդիրներին ու դրանց գործնական լուծումներին, ունի պատասխանատվություն և պատրաստ է գործել ի շահ սեփական համայնքի ու նրա բնակիչների բարօրրության:

Կարևոր է, որ համայնքի ապագա ղեկավարը միշտ հասանելի լինի քաղաքացիների համար, շփվի, լսի նրանց պատկերացումները և հետևողականորեն զբաղվի բարձրացված հարցերով:

Հիմա ձեզ եմ ներկայացնում Գավառ համայնքի` 2027–2031 զարգացման ծրագրի 10 հիմնական ուղղությունները`

1. Ոռոգման համակարգի վերականգնում և ջրի արդյունավետ օգտագործում

- Առաջնահերթ ոռոգման ցանցերի վերականգնում, ջրաչափում և կորուստների նվազեցում՝ մինչև 20 կմ առաջնահերթ ցանցի թիրախով։
 
2. Գյուղատնտեսության արդիականացում

- Գյուղտեխնիկայի հասանելիության, խորհրդատվության, պահեստավորման, տեխնոլոգիականացման և տեղում հավելյալ արժեքի ստեղծման համակարգի զարգացում՝ մինչև 500 հա ընդգրկման թիրախով։

3. Նոր աշխատատեղեր և արտադրական գոտի

Չօգտագործվող կամ թերբեռնված տարածքների տնտեսական շրջանառության մեջ ներգրավում, արտադրական նախագծերի աջակցություն և մինչև 1,200 նոր կայուն աշխատատեղի ընդլայնված ծրագրային թիրախ։

4. Երիտասարդների մասնագիտական զարգացում

Մասնագիտական կողմնորոշման, ուսուցման, պրակտիկայի և զբաղվածության կապի ստեղծում՝ ՏՏ-ի, արհեստների, սպասարկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ուղղություններով։
- Թիրախ՝ մինչև 3,000 մասնակցություն։

5. Զբոսաշրջության և մշակութային ժառանգության զարգացում

- Նորատուսի, Հայրավանքի և այլ մշակութային ու տեսարժան վայրերի պահպանությանը զուգահեռ՝ զբոսաշրջային երթուղիների, հյուրատների, զբոսավարների և տեղական ծառայությունների զարգացում։

- Թիրախ՝ մինչև 30 նոր կամ բարելավված հյուրատուն։

6. Ներդրումների ներգրավման համակարգ

- Պատրաստի բիզնես-նախագծերի ձևավորում, ֆինանսավորման աղբյուրների որոնում և համաֆինանսավորման մեխանիզմների զարգացում:

- Մինչև 25 պատրաստ ներդրումային նախագիծ։

7. Բարեկարգ և անվտանգ հանրային տարածքներ

- Գավառ քաղաքում և համայնքի բնակավայրերում այգիների, խաղահրապարակների, կանաչապատման, հանգստի գոտիների, լուսավորության և հանրային կահավորման զարգացում։

Ծրագրային թիրախ՝ մինչև 12 հիմնական նախագիծ։

8. Գազամատակարարման ընդլայնում

- Լճափ, Կարմիրգյուղ, Գանձակ և Ծաղկաշեն բնակավայրերում նոր գազատարի կառուցման ծրագրային ուղղություն՝ մոտ 10 կմ ընդհանուր գծով, պահանջարկի հաստատման պայմանով։

9. Խմելու ջրի համակարգերի բարելավում

- Գեղարքունիք և Լանջաղբյուր բնակավայրերում խմելու ջրի որակի, մատակարարման կայունության և հաշվառման բարելավում՝ կապտաժների, ջրառի հանգույցների և խողովակաշարերի վերականգնման միջոցով։

10. Թափանցիկ և մասնակցային համայնքային կառավարում

- Համայնքային ծրագրերի և բյուջեի վերաբերյալ հասանելի տեղեկատվություն, տարեկան հաշվետվողականություն, ծրագրերի ընթացքի հրապարակային վերահսկողություն և բնակիչների մասնակցությամբ բյուջետավորման մեխանիզմ։

Ծրագիրը շատ ծավալուն է. առաջարկում եմ մանրամասներին ծանոթանալ այստեղ տեղադրված հղմամբ՝