Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Տեսանյութեր

Ինչո՞ւ է փլուզվում դիկտատորի «անհաղթելիության» լեգենդը. Հ. Կամենդատյան

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այսօր ցանկանում եմ խոսել մի կարևոր օրինաչափության մասին, որն առաջին հայացքից կարող է անհասկանալի թվալ, բայց իրականում բացահայտում է ցանկացած ավտորիտար ռեժիմի ներքին թուլությունն ու վախերը։

Դուք նկատե՞լ եք, թե ինչպես են գործում տեղական իշխանիկներն ու «ֆեոդալները» տեղական ինքնակառավարման ընտրությունների ժամանակ։ Այդ ժամանակ նրանք կռիվ են տալիս ամեն մի քվեի համար, գործի են դնում իրենց ողջ ազդեցությունը, վարչական ռեսուրսը, փողն ու ճնշումները։ Ինչո՞ւ․ որովհետև դա իրենց իշխանությունն է, իրենց տարածքը, իրենց փողերը։ Եվ հաղթանակից հետո նրանք մի կտոր էլ «բաժին են հանում» երկրի դիկտատորին՝ ցույց տալով իրենց հավատարմությունը, որպեսզի վերևից ստանան իրենց «տեղական ֆեոդի» անվտանգության երաշխիքները։ Այդ ընտրություններում նրանք վախ չունեն «Տիրոջ աչքից ընկնելու»․ նրանք վստահ են իրենց դիրքերում։

Բայց ի՞նչ է տեղի ունենում, երբ գալիս են համապետական ընտրությունները։

Համապետական ընտրությունների ժամանակ պատկերը կտրուկ փոխվում է։ Տեղական ֆեոդալների մոտ արթնանում է ամենամեծ վախը՝ դիկտատորի հնարավոր հեռացման վտանգը։

Նրանք շատ լավ հասկանում են, որ քաղաքական քամիները կարող են փոխվել։ Նրանք տեսնում են ժողովրդի դժգոհությունը և զգում են, որ դիկտատորի կառքը գլորվում է ձորը։ Եվ ի՞նչ են անում նրանք այդ պահին։ Նրանք այլևս ամբողջ ուժով չեն լծվում այդ կառքին։
Նրանք սկսում են «երկդիմի» խաղալ։ Մի կողմից՝ վերևներին ցույց են տալիս, թե իբր աշխատում են, մյուս կողմից՝ զգուշանում են ժողովրդի հետ վերջնականապես թշնամանալուց։ Նրանք չեն ուզում թաղվել դիկտատորի փլատակների տակ։ Նրանք սկսում են փնտրել իրենց փրկության ճանապարհները, մտածում են վաղվա օրվա մասին, երբ այլևս չի լինելու իրենց «հովանավորն ու տերը»։
 
Սա է համակարգի ամենամեծ ճաքը։ Այն իշխանությունը, որը հենված է միայն վախի և շահի վրա, փլուզվում է հենց այն պահին, երբ տեղական «սյուները» հասկանում են, որ վերևում գտնվողն այլևս անհաղթելի չէ։

Սիրելի՛ ժողովուրդ,

Սա մեզ համար կարևոր ազդակ է։ Դիկտատուրան հավերժ չէ, և նրա հենարանները շատ ավելի թույլ են, քան թվում է արտաքուստ։

 Երբ մենք ցույց ենք տալիս մեր միասնությունն ու պայքարելու կամքը, տեղական ֆեոդալները առաջինն են նահանջում և լքում խորտակվող նավը։

Ուրեմն՝ չվախենանք, կազմակերպվենք և տեր կանգնենք մեր ապագային, որովհետև փոփոխություններն անխուսափելի են։