Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Մամուլի տեսություն

Նոր Սահմանադրության օրակարգը սպառնում է Հայաստանը վերածել համակենտրոնացման ճամբարի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Մինչ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում շարունակում են շրջանառվել իշխանությունների կողմից օրակարգ բերվող հնարավոր սահմանադրական փոփոխությունները, ակնհայտ է դառնում մեկ պարզ իրողություն. այս թեման դառնալու է առաջիկա ամիսների ներքաղաքական կյանքի ամենաթեժ «մարտադաշտը»։ Այս գործընթացները ոչ միայն իրավական կամ ձևական բնույթ են կրում, այլև ուղղակիորեն առնչվում են պետության և յուրաքանչյուր քաղաքացու հիմնարար ապագային՝ առաջ բերելով խորը մտահոգություններ և լուրջ հակադրություններ երկրում։

Անդրադառնալով ստեղծված իրավիճակին՝ «Փաստի» հետ զրույցում «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը նշեց, որ եթե Հայաստանի Հանրապետությունում հանկարծ անցնի նոր Սահմանադրությունը, ապա երկիրն ուղղակիորեն դառնալու է հայ ժողովրդի մեծ համակենտրոնացման ճամբար՝ վերջնականապես կորցնելով հանրապետության իր ստատուսը։ Նրա խոսքով, այդ մղձավանջային պարագայում մարդիկ ապրելու են բացարձակ իրավազուրկ ու անպաշտպան վիճակում, որտեղ ցանկացած պահի յուրաքանչյուրը կարող է ձերբակալվել, ունեզրկվել, զրկվել բոլոր իրավունքներից կամ պարզապես արտաքսվել սեփական հայրենիքից։ Ավետիք Չալաբյանը նշեց, որ նման հետապնդումները կարող են տեղի ունենալ սոսկ այն պատճառով, որ, օրինակ՝ բարձրաձայնվում է այնպիսի պարզ ու սրբազան ճշմարտություն, թե Արարատ սարը մերն է, կամ Անդրանիկը մեր ազգի հերոսն է։

Միաժամանակ, նա նկատեց, որ նմանատիպ ճնշումների ու երևույթների տարրերն արդեն իսկ նկատելի են, սակայն նոր Սահմանադրության ընդունումից հետո դրանք ստանալու են համատարած ու անկասելի բնույթ։

Ամփոփելով իր խոսքը՝ Ավետիք Չալաբյանն ընդգծեց, որ ոչ մի պարագայում և երբեք չի կարելի թույլ տալ, որ գործող իշխանությունները՝ Փաշինյանի գլխավորությամբ, սպառնալիքի, ճնշումների ու շանտաժի ուժով այդ կործանարար Սահմանադրությունը կապեն մեր ժողովրդի վզին, և հետևաբար՝ նման հանրաքվեի անցկացումը պետք է արմատապես բացառվի ու թույլ չտրվի։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում