COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը (լուսանկարներ)
Ucom–ի և FPWC-ի՝ Կանաչ գոտու տաղավարում տեղի ունեցավ Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի շնորհանդեսը։ Միջոցառումն անցկացվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի և COP17-ի շրջանակում՝ պատանիներին համախմբելով միաժամանակ գրքի ու բնության թեմաներով։
Բնապահպանական հեքիաթը պատմում է Ազատի և նրա ընկերների արշավի մասին, որը վերածվում է խորհրդավոր արկածի՝ վայրի կենդանիների հետ անսպասելի հանդիպումներով։ Ընկերության և փոխօգնության մասին այս պատմությունը պատանի ընթերցողներին ծանոթացնում է Հայաստանի վայրի բնությանը՝ սովորեցնելով ճանաչել, հասկանալ ու պահպանել այն։

«Ucom-ում մենք հավատում ենք, որ բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը ձևավորվում է վաղ տարիքից՝ ճանաչելու, հետաքրքրվելու և հարցեր տալու միջոցով։ Գիրքն այդ ճանապարհին կարևոր ուղեկից կարող է լինել։ Որպես «կանաչ» ընկերություն՝ աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ցանկանում ենք երիտասարդների համար ստեղծել սովորելու և իրենց շրջապատող աշխարհը բացահայտելու նոր հնարավորություններ։ FPWC-ի հետ մեր համագործակցության կարևոր ուղղություններից է նաև բնապահպանական կրթությունը, որի միջոցով ձգտում ենք նպաստել ավելի իրազեկ ու հոգատար սերնդի ձևավորմանը», - նշեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Շնորհանդեսին գրքի հեղինակն ու նկարազարդողը՝ Շողեր Պետրոսյանը և Էմմա Իսախանյանը ներկայացրին ստեղծագործության մտահղացումն ու ստեղծման պատմությունը։ Պատանի մասնակիցները զրուցեցին գրքի ստեղծողների հետ, հարցեր ուղղեցին նրանց և կիսվեցին իրենց տպավորություններով։ Հանդիպումն ուղեկցվեց գրքից հատվածների ընթերցմամբ և քննարկմամբ։

«Արևորդի» փառատոնի և մեր կրթական ծրագրերի առանցքում միշտ եղել է երիտասարդ սերնդի մոտ բնապահպանական գիտակցության ու հոգատարության ձևավորումը։ «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը պարզապես արկածային պատմություն չէ, այլ յուրօրինակ կամուրջ երեխաների և Հայաստանի հարուստ կենսաբազմազանության միջև։ Ուրախ ենք, որ մեր երկարամյա գործընկեր Ucom-ի աջակցությամբ կարողանում ենք գրականության, արվեստի և ֆիլմերի միջոցով պատանիներին ներգրավել բնության պահպանության կարևորագույն գործում», - ընդգծեց «Արևորդի» ՀԿ տնօրեն Սոնա Քալանթարյանը։

Գիրքը կներկայացվի նաև COP17-ի Կապույտ գոտում գործող KM-GBF տաղավարում անցկացվող Կրթության օրվա շրջանակում, որը նվիրված է կենսաբազմազանության պահպանության գործում կրթության դերին և միջազգային համագործակցության խթանմանը։
Ucom-ը երկարամյա համագործակցություն ունի Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ՝ աջակցելով բնության պահպանությանը, բնապահպանական կրթությանն ու համայնքների զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ «Արևորդի» փառատոնի և «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գրքի հրատարակման աջակցությունն այս գործընկերության մի մասն է։
«Յուքոմ» ՓԲԸ
Մամլո ծառայություն
Էլ․ փոստ՝ [email protected]




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...