Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու. Մարիաննա Ղահրամանյան

Մարիաննա Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արժանապատի՛վ հայրենակիցներ,
Ո՛չ գլխադասային հանձնաժողովում, ո՛չ էլ այսօր այս ամբիոնից ԱԳ նախարարը չպատասխանեց հարցերին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սահմանային ու մաքսային հսկողության կանոնները «ԹՐԻՓ»-ի շրջանակում Հայաստանի Հանրապետությո՞ւնն է որոշելու, թե՞ դրանք կարող են փոփոխվել օտարերկրյա շահերի ու պայմանավորվածությունների շրջանակում։
Այս հարցը սկզբունքային է, այս հարցն էական նշանակություն ունի, որովհետև տեխնիկական ձևակերպումների քողի ներքո Ադրբեջանի համար կարող են ստեղծվել ջերմոցային պայմաններ։

Պարզեցումների անվան տակ կարող է Ադրբեջանի համար ստեղծվել հատուկ իրավական ռեժիմ, ինչի մասին քանիցս հայտարարել է ձեր գործընկեր Իլհամ Ալիևը, երբ պնդել է, որ ադրբեջանցին հայի երես չպետք է տեսնի, տիկի՛ն Երեմյան։
Նախագծում արձանագրված է «Front-Office / Back-Office» մոդելը։ Կառավարությունը խոսում է մաքսային պարզեցված ընթացակարգերի մասին` չհանրայնացնելով, թե ինչպիսի։

Բաքվի հայտարարությունները էքստերիտորիալ՝ արտատարածքային տրամաբանության շրջանակում են։
Այս ամենը օբյեկտիվ մտահոգություն է առաջացնում առ այն, որ տեխնիկական ձևակերպումների քողի տակ ՀՀ Մաքսային և Սահմանային օրենսգրքերը կարող են վիրահատվել և հարմարեցվեն Ադրբեջանի պահանջներին։

Փարատե՛ք այդ մտահոգությունները և ամբողջ ծավալով՝ մինչև Թրիփ նախագծի վավերացումը հրապարակե՛ք, թե ՀՀ որ օրենքում ինչ է փոխվելու և ինչու է փոխվելու։
ՀՀ իշխանությունը պնդում է, որ սա բացառապես տնտեսական նախագիծ է, Ադրբեջանի նախագահը խոսում է պայմանների մասին, որոնք, մեջբերում եմ, «ներառում են Զանգեզուրի միջանցքը»։ Սա քաղաքական պահանջ է։

Ուստի՛, ազնի՛վ ու բա՛ց եղեք ՀՀ քաղաքացու նկատմամբ, ուղի՛ղ ասեք՝ ինչ ռեժիմ է գործելու անխոչընդոտ անցում ձևակերպման ներքո։
Դուք նշում եք, որ Սահմանադրական դատարանը քննել է TRIPP շրջանակային համաձայնագիրը և այն ճանաչել Սահմանադրությանը համապատասխանող՝ արձանագրելով, որ որևէ դրույթ չի հակասում ՀՀ ինքնիշխանությանը։ Բայց ՍԴ-ն չի գնահատել, դիցուք, Պետական սահմանի մասին օրենքի հնարավոր փոփոխությունը։
Իրավիճակը, երբ իշխանությունը գնում է նախագծի վավերացմանը՝ առանց հասարակությանը ամբողջ ծավալով ներկայացնելու, թե ինչ է փոխվելու ՀՀ օրենսդրության մեջ, ըստ էության, հերթական զիջումն է Ադրբեջանին։ Գիտեմ՝ կասեք Թրիփը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիր է, այո՛, բայց նրա գլխավոր շահառուն Ադրբեջանն է։

Բացառե՛ք, որ «Front-Office / Back-Office» պարզեցված լոգիստիկ մոդելի անվան տակ ՀՀ ներքին օրենսդրությունը չեք հարմարեցնելու Ադրբեջանի և մասնավոր օպերատորների պահանջներին։ Արե՛ք ոչ թե քաղաքական հավաստիացումներ, այլ տվե՛ք հստակ իրավական երաշխիքներ։

Երաշխավորե՛ք, որ TRIPP-ի շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող ցանկացած անձ, տրանսպորտային միջոց և բեռ ենթակա է ՀՀ Մաքսային օրենսգրքով և «Սահմանային հսկողության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր և ստանդարտ ընթացակարգերին, և որ Ադրբեջանի քաղաքացիների կամ բեռների համար չեն սահմանվելու այնպիսի բացառություններ կամ պարզեցված ռեժիմներ, որոնք նախատեսված չեն ՀՀ գործող օրենսդրությամբ։
Արժանապատի՛վ հայրենակիցներ, դուք պետք է իմանաք, որ ՔՊ-ականների քաղաքական հայտարարությունները չունեն իրավական ուժ, իսկ վավերացվող համաձայնագիրը դառնալու է ներպետական օրենքներից գերակա իրավական ակտ։
Հենց այդ պատճառով հնարավոր բոլոր ռիսկերը պետք է հստակեցվեն նախապես՝ մինչև Թրիփ նախագծի վավերացումը։

Մեր դիրքորոշումը հստակ է՝ ապաշրջափակում՝ այո՛, արտատարածքային իրավական ռեժիմ՝ ո՛չ։ Տնտեսական համագործակցություն՝ այո՛, Հայաստանի պետական վերահսկողության սահմանափակում՝ ո՛չ։

Եվ ամենակարևորը՝ սկզբում խաղաղության համաձայնագիր, հետո՝ Թրիփ։ Առանց ստորագրված համաձայնագրի՝ ոչ մի երաշխիք չկա, որ Հայաստանի միջով ճանապարհ ստանալուց հետո Ադրբեջանը նոր պահանջ չի առաջադրելու։