Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Գողություն է բացահայտվել, գողի տանը կանեփի 169 բույս է հայտնաբերվել

Գողություն է բացահայտվել, հայտնում են ՆԳՆ-ից՝ մանրամասնելով․

«Գողության վերաբերյալ առաջին հաղորդումները Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնում ստացվեցին հոկտեմբերի 13-ին։ Գիշերը Քասախ գյուղի կիսակառույց մի շինությունից գողացել էին կենցաղային իրեր, իսկ մեկ այլ դեպքով կոտրել էին ավտոտնակի դուռը և տարել տարբեր սարքավորումներ, նաև վնասել կայանված մեքենան։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, և մինչ իրավապահները ձեռնարկում էին միջոցներ՝ ստացվեց տեղեկություն, որ Քասախ գյուղում կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայից տարել են համարանիշը։

Մայրաքաղաքի կիսակառույց մի շինությունից գողություն էր կատարվել նաև հոկտեմբերի 15-ի գիշերը։ Այս անգամ վնասը կազմել էր ավելի քան հինգ միլիոն դրամ, իսկ գողոնը տեղափոխվել էր «Ֆորդ» մակնիշի բեռնատարով։

Նաիրիի համայնքային ոստիկանների  ու Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ հիշյալ բոլոր գողությունները «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի իր բեռնատարով կատարել է Արագածոտնի մարզի Մուղնի գյուղում բնակվող 33-ամյա մի տղամարդ։
Հոկտեմբերի 19-ին հենց Մուղնիում տղամարդը ձերբակալվեց և իր բեռնատարով հանդերձ տեղափոխվեց Նաիրիի համայնքային բաժին։

Նրա բնակության վայրում կատարված խուզարկությամբ հայտնաբերվեց ոչ միայն գողոնի մի մասը, այլև մշակված կանեփի 169 բույս և 14 փամփուշտ։

33-ամյա տղամարդը կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։


Հետևեք
 մեզ՝ այստեղ