ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին ամիսներին հանրապետությունով մեկ գնալով ավելի շատ են դառնում դժգոհությունները ՀԷՑ-ի աշխատանքի, կոնկրետ՝ էներգամատակարարման պարբերական ընդհատումների հետ կապված: Սա, նկատենք, ձմռան նախաշեմին: Բաժանորդները հարց են տալիս. եթե հիմա է այդպես, ապա ձմռանն ի՞նչ վիճակ է սպասվում:
Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում, մեր տվյալներով, տարբեր թաղամասերում առնվազն 7-8 անգամ անջատումներ են եղել: Բայց խնդիրը միայն անջատումը չէ: Դրանք, հայտնի է, լինում են, այսպես ասած, «պլանային» և «վթարային»:
Պլանայինի դեպքում կա հստակ ժամանակահատված, սակայն քաղաքացիները դժգոհում են, որ հաճախ նախատեսված, սահմանված ժամից հետո պարբերաբար՝ մեկական ժամով մի քանի անգամ հետաձգվում է էլեկտրաէներգիայի միացումը: Արդյունքում երբեմն պլանային անջատումները նախատեսված 4-5 ժամի փոխարեն հասնում են 9-10 ժամի (առանձին դեպքերում՝ նույնիսկ մինչև 14-15 ժամի):
Վթարայինների դեպքում ընդհանրապես խայտառակ վիճակ է: Մասնավորաբար, մեզ դիմած բազմաթիվ քաղաքացիներ նշում են, որ ժամերով հոսանքի անջատումից հետո սկսվում է յուրատեսակ «էլեկտրաթարթման» գործընթաց: Ինչի՞ մասին է խոսքը: Բանն այն է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնումից կարճ ժամանակ անց նորից «հոսանքները տանում են»: Հետո նորից՝ միացում, անջատում, այդպես՝ մի քանի անգամ: Սա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի միացումը կատարվում է՝ վթարը լիարժեք չվերականգնած կամ թերի վերականգնած:
Այս ամենի արդյունքում մարդկանց էլեկտրական սարքավորումները շարքից դուրս են գալիս: Մարդիկ բողոքներ են ներկայացնում, բայց որևէ արդյունքի չեն հասնում: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում մի քանի փաստաբաններ հանդես են գալու քաղաքացիների աջակցության նախաձեռնությամբ, որպեսզի տուժած քաղաքացիներին օգնեն դատական կարգով ՀԷՑ-ից ստանալ փոխհատուցումներ...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...