«Ապօրինի հրահանգներ կատարողները պատասխանատվությունից չեն խուսափելու». Արշակ Կարապետյան
«Բնագիծ» հաղորդաշարի ընթացքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը ներկայացրել է իր տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և իրավապահ համակարգի գործունեության վերաբերյալ: Նա հայտարարել է, որ պատրաստվում է գալ իշխանության և շեշտել, որ իր կաբինետում հայտնվելն ու լաց լինելը դառնալու է սովորություն այն անձանց համար, ովքեր, ըստ նրա, կատարում են անօրինական հրահանգներ:
Անդրադառնալով գործող իշխանությունների քաղաքականությանը՝ Կարապետյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննիչների ու դատավորների համագործակցությունը, երբ վերջիններիս տրվում են կոնկրետ ցուցումներ, տանում է Հայաստանը կործանման: Այս միտքը պատկերավորելու համար նա հիշատակել է «Դ'Արտանյանը և երեք հրացանակիրները» ֆիլմի դրվագը, որտեղ մանրավաճառը, հայտնվելով կարդինալի հովանավորության ներքո, իրեն ուժեղ է զգում: Ըստ նրա՝ այսօրվա պաշտոնյաները գործում են նույն սկզբունքով:
Խոսելով ապագա զարգացումների մասին՝ Կարապետյանը նշել է, որ քաղաքական ղեկավարները գուցե փորձեն ապաստան գտնել արտերկրում՝ ԱՄՆ-ում, Լոնդոնում կամ Ադրբեջանում, սակայն շինծու գործեր կազմած դատախազներն ու քննիչները փախուստի տեղ չունեն: Նա հայտարարել է, որ ինքը չի ներելու իր անվան շուրջ կատարված գործողությունները, և երբ ինքը գա իշխանության, այդ անձինք ստիպված են լինելու պատասխան տալ, իսկ իր կաբինետում լաց լինելը նրանց համար դառնալու է սովորություն:
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ դատախազության և քննչական մարմինների շարքերում կան նաև կարգին աշխատողներ, սակայն նրանք, ովքեր կատարել են համապատասխան հրահանգներ, պատասխանատվությունից չեն խուսափելու: Ելույթի ավարտին Կարապետյանը նշել է, որ իր գործունեությունն ուղղված է լինելու այս հարցերի կարգավորմանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...