Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը շնորհավորել է Արամ Վարդևանյանին ծննդյան օրվա կապակցությամբ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան «Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին
 ԶՊՄԿ-ն հյուրընկալել է Case Key բիզնես խնդիրների լուծման մրցույթի մասնակիցներին և համակարգողներինԵրբ մեծ տերությունների շահերը հակադրվում են, փոքր պետությունների համար հավասարակշռություն պահպանելը անհնար է դառնում. Մհեր ԱվետիսյանԱշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ» «Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վարքագիծ կառուցելու հարցում». «Փաստ» Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ» Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ» Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխատավարձեր. «Փաստ» «Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ» Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան

Կառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 Պարզապես ապշել կարելի է այն եռանդից, որով քպական իշխանությունը հետևողականորեն ու անդադար մտնում է «հպարտ քաղաքացիների» գրպանը: Տեսեք. գները շարունակաբար աճել ու աճում են: Հարկերը, տուրքերը, տուգանքները, տույժերը բարձրացել են, նաև ավելացել է դրանց «տեսականին»:

Շարքը երկար է: Հիմա էլ հերթը հասավ անձնագրերին: Նոյեմբերի 1-ից կենսաչափական փաստաթղթեր ստանալու համար պիտի ընդհանուր 34600 դրամ «ցնծաք». կենսաչափական անձնագրի համար՝ 28650 դրամ, ID քարտի համար՝ 5950: Որպեսզի պատկերը լրիվ պարզ լինի, հիշեցնենք, որ նախկինում «սովորական» անձնագրի համար պետվճարն ընդամենը 1000 դրամ էր, իսկ ID քարտի համար՝ 3000 դրամ: Այսինքն՝ հիմա գրեթե 8,5 անգամ շատ ենք վճարելու: Հիմա սա ի՞նչ է, եթե ոչ հերթական անգամ քաղաքացու գրպանը մտնել:

Որոշ երկրներում կիրառվում են երկու անձնագրի կամ նույնականացման քարտի (պարտադիր) և միջազգային անձնագրի (ըստ ցանկության կամ անհրաժեշտության) համակարգերը: Այսինքն, եթե մարդը երկրից դուրս գալու ցանկություն կամ հնարավորություն չունի, կարող է ունենալ «սովորական անձնագիր» կամ բավարարվել միայն ID քարտով, որը երկրի ներսում լիարժեք կփոխարինի անձնագրին (այսինքն՝ ID քարտը դառնում է պարտադիր): Մյուսները՝ խնդրեմ, թող վճարեն, ստանան իրենց կենսաչափական անձնագրերը. հասկանում ենք, որ ոչ մի երկում դրանք անվճար չեն: Հիմա ստացվում է, որ, օրինակ՝ երբ երեխայի 16 տարին լրանում է, ապա ծնողները մեխանիկորեն պետք է 34600 դրամ վճարեն, որ նա անձնագրավորվի: Նույնը վերաբերում է նաև բոլոր նրանց, ում անձնագրի ժամկետը լրանում է, իսկ կենսաչափական անձնագիր ունենալու հնարավորություն չունեն (վերը նշյալ պատճառով՝ նաև ցանկություն): Ճիշտ է, ՆԳՆ-ից ասում են, թե որոշ խմբերի համար արտոնություններ կամ զեղչեր կլինեն, բայց դա գլոբալ առումով հարցի լուծում չէ, իսկ մարդկանց գրպանները շարունակում են դատարկվել...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում