Էլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչ
Դոհայում ընթացող հրաձգության աշխարհի 2026 թվականի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Էլմիրա Կարապետյանը 23-րդ տեղն է զբաղեցրել 10 մետր հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության կանանց որակավորման փուլում։
Հայ մարզուհին վեց սերիաների արդյունքում հավաքել է 574 միավոր և չի կարողացել ընդգրկվել եզրափակչի ուղեգիր նվաճած լավագույն ութնյակում։ Կարապետյանին ընդամենը վեց միավոր չի բավականացրել լավագույն ութնյակում հայտնվելու համար։
Եզրափակիչ չանցնելու պատճառով հայ մարզուհին զրկվել է նաև Լոս Անջելեսում կայանալիք 2028 թվականի Օլիմպիական խաղերի երեք ուղեգրից մեկի համար պայքարելու հնարավորությունից։
Ավելի վաղ՝ նոյեմբերի 3-ին, Էլմիրա Կարապետյանը դարձել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր 50 մետր հեռավորությունից ատրճանակով հրաձգությունում։ Սակայն այս մրցաձևն ընդգրկված չէ Օլիմպիական խաղերի ծրագրում։
Դոհայում հրաձգության աշխարհի առաջնությունն անցկացվում է նոյեմբերի 1-14-ը և հանդիսանում է 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման փուլերից մեկը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»