Նոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա Կոստանյան
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Նոյեմբերի 9-ին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հրադադարի հաստատման վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման 6-րդ տարելիցի կապակցությամբ, Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը կազմակերպում է այցելություն Եռաբլուր զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Նույն օրը պաշտոնական նամակներ կհանձնվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման կողմերից երկուսին՝ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Նամակների հիմնական ուղերձը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն մինչ օրս չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների՝ հայրենիք վերադառնալու իրավունքի հարցի ապահովումն է։
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հրավիրում ենք բոլորիդ միանալու մեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների հիշատակին և բարձրաձայնելու մեր իրավունքների պաշտպանության կարևորագույն հարցերը։
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 10։00-ին։
Հավաքի վայրը՝ Եռաբլուր զինվորական պանթեոն։
Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդ




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...