Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը
Ucom-ի աջակցությամբ նոյեմբերի 13-ից 15-ը Երևանում երկրորդ անգամ անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026 » FPV դրոնների ամենամյա մրցարշավը, որը համախմբել է Հայաստանի և արտերկրի դրոնների սիրողական ու պրոֆեսիոնալ օպերատորներին։ «ԱրմԴրոն համայնք» կրթական, սպորտային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ անցկացված մրցարշավի նպատակն էր խրախուսել երիտասարդների հետաքրքրությունը անօդաչու թռչող սարքերի նկատմամբ, նպաստել նրանց գործնական հմտությունների զարգացմանը և հնարավորություն ստեղծել փորձի փոխանակման համար։
Մրցարշավն անցկացվել է Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի մարզադահլիճում՝ հատուկ պատրաստված մրցուղում։ Մասնակիցները մրցել են երեք անվանակարգերում՝ պրոֆեսիոնալ, կիսապրոֆեսիոնալ և սկսնակ։ Մրցումները հնարավորություն են տվել մասնակիցներին ցուցադրելու դրոնների կառավարման իրենց հմտությունները, տեխնիկական պատրաստվածությունն ու արագ կողմնորոշվելու կարողությունը։
Ընդհանուր առմամբ մրցարշավին մասնակցեց շուրջ 80 օպերատոր՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից և Բելառուսից։
«Ucom-ի համար կարևոր է աջակցել այնպիսի նախաձեռնությունների, որոնք երիտասարդներին հնարավորություն են տալիս գործնականում ծանոթանալու նոր տեխնոլոգիաներին, զարգացնելու իրենց կարողություններն ու հետաքրքրությունը ինժեներական ոլորտի նկատմամբ։ Անօդաչու թռչող սարքերն այսօր լայն կիրառություն ունեն տարբեր ոլորտներում, և դրանց կառավարման ու կիրառման հմտություններն ավելի ու ավելի պահանջված են դառնում։ Վստահ ենք, որ նման մրցարշավերը նպաստում են Հայաստանում տեխնոլոգիական ներուժի զարգացմանը»,– նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Մեզ համար կարևոր է, որ այս մրցարշավը մեկ հարթակում միավորի Հայաստանից և արտերկրից FPV դրոններով զբաղվող մասնակիցներին՝ հնարավորություն տալով մրցակցելու, փորձի փոխանակման և սեփական կարողությունները գնահատելու։ Մրցարշավը ոչ միայն մարզական մրցակցություն է, այլև ռադիոկապի, էլեկտրոնիկայի և տեխնոլոգիական այլ ուղղություններով գործնական գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու և կատարելագործելու հնարավորություն։ Մեր նպատակն է հնարավորինս շատ երեխաների ու պատանիների ներգրավել այս ոլորտում՝ խրախուսելով նրանց շարունակական զարգացումը և նպաստելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի ապագա մասնագետների ձևավորմանը»,– նշել է «ԱրմԴրոն համայնք» կրթական և սպորտային հասարակական կազմակերպության հիմնադիր Հայկ Կարապետյանը։
Մրցարշավի հաղթողներն են՝ պրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Վլադիմիր Սակուն, 2-րդ տեղ՝ Վարդան Ավետիսյան, 3-րդ տեղ՝ Սարգիս Թաթոսյան։ Կիսապրոֆեսիոնալների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Արամ Սահակյան, 2-րդ տեղ՝ Հայկ Սարգսյան, 3-րդ տեղ՝ Նարեկ Խաչատրյան։ Սկսնակների անվանակարգում՝ 1-ին տեղ՝ Լևոն Առաքելյան, 2-րդ տեղ՝ Էդուարդ Հայրապետյան, 3-րդ տեղ՝ Ռաֆիկ Ադամյան։ Հաղթողներն ստացան դրամական պարգևներ և արժեքավոր նվերներ։ Ucom-ի հատուկ մրցանակներին արժանացել են Սամվել Միրզոյանը, Վարդուհի Գրիգորյանը և Հայկ Թադևոսյանը։
Մրցարշավի ընթացքում մասնակիցները ցուցադրել են առաջին դեմքից դիտման (First Person View) տեխնոլոգիայի կիրառման հնարավորությունները՝ դրոնները կառավարելով դրանց վրա տեղադրված տեսախցիկներից փոխանցվող պատկերի միջոցով։ Հանդիսատեսը հնարավորություն է ունեցել հետևելու մրցումներին հատուկ տեղադրված էկրաններով, իսկ մրցարշավի ընթացքը հեռարձակվել է նաև «ԱրմԴրոն համայնքի» YouTube-ի ալիքով։
«Mini Whoop Drone Racing Armenia 2026» ամենամյա մրցարշավը մասնակիցների համար դարձել է ոչ միայն մրցելու, այլև փորձի փոխանակման, նոր գիտելիքներ ձեռք բերելու և համախոհների հետ կապեր հաստատելու հարթակ։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս երիտասարդներին գործնականում բացահայտելու անօդաչու թռչող սարքերի հնարավորությունները և զարգացնելու ժամանակակից տեխնոլոգիաների հետ աշխատելու հմտությունները։




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Ընդդիմությանը մինչ օրս չի հաջողվել ձևավորել ինքնուրույն օրակարգ. Արեգ Սավգուլյան
Միասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցները
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...