Էրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել «Կովկասի միջազգային համաժողովի» մասնակիցներին։ Էրդողանը նշել է, որ Կովկասի պատմությունը նաև Թուրքիայի պատմությունն է՝ ընդգծելով․
«Դարեր շարունակ մենք կիսել ենք այս աշխարհագրական տարածքի թե՛ ցավերը, թե՛ ուրախությունները։ Այսօր մեր համատեղ պատմությունը մեզ պարտավորեցնում է թողնել մի տարածաշրջան, որտեղ ապագա սերունդները կարող են ապրել խաղաղության և անվտանգության մեջ»։
Ըստ Էրդողանի՝ այս ըմբռնմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսը «Շուշայի հռչակագրով» հասցրել են դաշնակցային հարաբերությունների մակարդակի։
«Շուշայում, Ֆիզուլիում և Լաչինում ծածանվող Ադրբեջանի դրոշը նաև Թուրքիայի հպարտությունն է։ Ինչպես միասին ենք ապրել Ղարաբաղի հաղթանակի բերկրանքը, այնպես էլ նույն վճռականությամբ աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»։
Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Զանգեզուրի անցուղու բացմամբ կամրապնդվի Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային ենթակառուցվածքը, իսկ Թուրքիայի և թյուրքական աշխարհի միջև կապը նոր հնարավորություն կստանա։
«Մենք հավատում ենք, որ Մետաքսի ճանապարհի երթուղիներում աշխուժացող առևտուրը, աճող համագործակցությունը և ամրապնդվող մարդկային կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին»,- հայտարարել է Էրդողանը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Դուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)
Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանա...
Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»
Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»
Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր Ավետիսյան
Ձայնագրության մեջ իսպառ բացակայում է որևէ հանցակազմ. Ավետիք Չալաբյան
Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ Ֆ...
Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «...
Խաղաղության մասին իշխանությունների պնդումները հակապետական են. Աննա Կոստանյան
Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համ...