Արմեն Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ նախագահին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի-Պասկիեին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից։
Լիլիան Մորի-Պասկիեն նշել է, որ իրենք ուշադիր հետևել են նախորդ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններին:
Խոսելով դեկտեմբերին մեր երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը խիստ կարևորել է այդ ընտրությունների անցկացումը երկրում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից:
Նշելով, որ ժողովրդավարության ուժեղացումն ու ինստիտուցիոնալ զարգացումը շարունակական ընթացք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ մեր երկրում իրականացվող գործընթացներն ուղղված են ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների հետևողական ամրապնդմանը:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան