Հիշու՞մ եք այս փոքրիկին, որ այրվել էր լամպի պայթյունի հետևանքով, ինչից հետո էլ մայրը լքել էր նրան… ահա, թե ինչպիսին է նա այսօր
Այս փոքրիկը լույս աշխարհ եկավ մեծ ուրախութուն պարգևելով սեփական մորը: Սակայն շուտով նրա մոտ հայտնաբերեցին դեղնուկ, ինչպես լինում է շատ նորածինների դեպքում և նշանակեցին ֆոտոթեարպիայի սենասներ: Այդ պրոցեդուրաներից մեկի ժամանակ բուժքույրը միացնելով լամպը, այն ծածկեց փոքրիկի տակաշորով և գնաց:
Որոշ ժամանակ անց սարքը պայթեց և հիվանդանոցում միացավ հրդեհի ազդանշանը: Երբ ԱԻՆ –ից հետաքրքվեցին, հերթապահ բժիշկը վստահեցրեց, որ իրենց մոտ ամեն լավ է: Այդ ողջ ընթացքում, շուրջ 12 րոպե, երեխան այրվում էր:
Ինչպես հաստատեցին այրվածքաբանության կենտրոնում, այրվել էր երեխայի մարմնի 75 տոկոսը և ներքին օրգանների 12 տոկոսը, հատկապես տուժել էին շնչուղիները: Փոքրիկը արիաբար տարավ շուրջ տասնյակ վիրահատություն և հաղթեց. նա ապրում է:
Փոքրիկի համար ամենադաժան հարվածը դեռ առջևում էր, մայրը երեխային մեծ հոգատարությամբ ու քնքշանքով պարուրելու փոխարեն, հրաժարվեց նրանից:
Փոքրիկն այժմ 3 տարեկան է, նրան որդեգրել են, նա հուսալի ձեռքերում է, բարեբախտաբար հայտնվել է լավ ընտանիքում, որտեղ վայելում է այն մարդկանց սերը, ովքեր ի տարբերություն իր կենսաբանական ծնողների, արժանի են կոչվելու հայր և մայր:
Միթե՞ անպատասխանատու բուժքույրն իրավունք ուներ այդպես խաղալու երեխայի ճակատագրի հետ, և սարսափելի է պատկերացնել, թե ինչ կլիներ փոքրիկի հետ, եթե չլիներ բժիշկների հոգատարությունն ու պրոֆեսիոնալիզմը: Եվ որքան նման դեպքեր են լինում ու բուժքրոջ նմանները մնում են անպատիժ

























Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատ...
Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան
Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը
«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». Ռյաբկով