Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանՊիտի օրենք փոխվի, որ ամեն դատարան չկարողանա համատարած կալանք կիրառի մեր հանդեպ. Ավետիք ՉալաբյանՍպասվում է գյուղմթերքի գների շեշտակի բարձրացում, քանի որ ունենք արտահանման դեֆիցիտ. Հրայր ԿամենդատյանՔաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադրությունն ընդունելու համար. տեսանյութՊետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա ԿոստանյանԱրսեն Գևորգյանը բանտարկվեց իր համոզմունքների համար, իսկ երեք շաբաթ անց ընտանիքին վերադարձվեց դագաղով. Իրինա ՅոլյանԵրբ իշխանության թիրախում հայտնվում են երեխաները․ Աննա Կոստանյան Իշխանությունները շարունակում են խեղաթյուրել հայոց պատմությունը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ի ներկայացուցիչնե՛ր, վախեցե՛ք, որ ձեր երեխաները ապագայում Արցախի կորստի համար մեղադրելու են ձեզ. Ցոլակ ԱկոպյանԱրսենն այսօր ողջ կլիներ, եթե չհամարձակվեր պայքարել իր համայնքի համար. Գոհար ՄելոյանUcom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են». Տիգրան Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Հասարակություն

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ) երկրորդ տարին անընդմեջ շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանը։ Այս գործընկերությունը Հայաստանի տարբեր բուհերի ուսանողներին բացառիկ հնարավորություն է ընձեռում ոչ միայն ներսից ծանոթանալ երկրի տնտեսության առանցքային ճյուղերից մեկին՝ հանքարդյունաբերությանը, այլև սեփական տեսական գիտելիքները կիրառել իրական բիզնես խնդիրների լուծման գործում։

 Ոլորտի հետ գործնական ծանոթությունը մեկնարկեց ԶՊՄԿ ճանաչողական այցով։ Ուսանողները հնարավորություն ունեցան հետևել կոմբինատի արտադրական գործընթացներին, եղան բացահանքում և Արծվանիկի պոչամբարում։ Ոլորտի առաջատար մասնագետների և ղեկավար կազմի հետ շփումն օգնեց թիմերին ամբողջական պատկերացում կազմել ժամանակակից հանքարդյունաբերության իրական մասշտաբների, նորագույն տեխնոլոգիաների և մասնագիտական հսկայական բազմազանության մասին։

 Այնուհետև մասնակիցներն անցան գործնական փուլին. ստանալով իրական բիզնես քեյս՝ նրանք ունեին ընդամենը 10 օր այն լուծելու համար։ Թիմերի խնդիրն էր մշակել և ներկայացնել արտադրական ծավալների ընդլայնման և ԶՊՄԿ-ի առաջիկա 15 տարվա գործունեության ռազմավարական նախագիծ, ըստ որի ընկերության տարեկան արդյունահանման ծավալը 22 մլն տոննայից պետք է դառնա 30 մլն տոննա։

 Մասնագիտական հանձնաժողովը, մանրամասն վերլուծելով և գնահատելով 17 թիմերի ներկայացրած լուծումները, առանձնացրեց լավագույն եռյակին.

 1-ին տեղ՝ Polaris Advisory

 2-րդ տեղ՝ Adepta Consulting

3-րդ տեղ՝ Zephyrus

ԶՊՄԿ-ի համար նմանատիպ նախաձեռնություններն ունեն կարևոր նշանակություն. դրանք միտված են ոչ միայն երիտասարդ կադրերի մասնագիտական զարգացմանն աջակցելուն, այլև Հայաստանի տնտեսության հիմնարար այս ճյուղը նոր սերնդին համապարփակ ներկայացնելուն։ Ժամանակակից հանքարդյունաբերությունը գիտելիքահեն և տեխնոլոգիապես բարդ ոլորտ է, որը համախմբում է տասնյակ մասնագիտություններ՝ երկրաբանությունից ու ճարտարագիտությունից մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, բնապահպանություն և կառավարում։

Ուսանողների դրսևորած մեծ հետաքրքրությունն ու ակտիվ մասնագիտական քննարկումները փաստում են՝ ոլորտի հետ անմիջական առնչությունը հնարավորություն է տալիս բացահայտելու դրա հաճախ անտեսանելի կողմերը և ձևավորելու բացառապես փաստերի վրա հիմնված պատկերացումներ։

 CaseKey-ում պարտվողներ չկան. այստեղ ձեռք բերված եզակի փորձն ու գիտելիքները կիրառելի և խիստ օգտակար են բոլոր մասնակիցների համար։

Ջերմորեն շնորհավորում ենք հաղթող եռյակին և մաղթում նորանոր մասնագիտական ձեռքբերումներ իրենց հետագա երկար ուղու ընթացքում։