Երբ տանը լավաշ է ավելանում, ես միշտ պատրաստում եմ այս անչափ համեղ ուտեստը, խրթխրթան ու անուշաբույր, համից չես կշտանա
Եթե ձեռքի տակ ունեք լավաշ և որոշ մթերքներ կարող եք շատ համեղ ուտեստ պատրաստել ու տանեցիներին ուրախացնել: Պատրաստելիս այնպիսի անուշ բույր է տարածվում և բոլորը անհամբեր սպասում են, երբ պիտի վայելեն:

Բաղադրիչներ
Լավաշ 4 հատ, Բուլղարական պղպեղ 1 հատ
Լոլիկ 1 հատ, Մարինացված վարունգ 2 հատ
Հավի կրծքամիս 700 գ,Խոզապուխտ 150 գ
Պինդ պանիր 150 գ, Ձու 1 հատ
Մայոնեզ, սամիթ, ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը եփել աղ գցված ջրում: Խոզապուխտը և հավի միսը մանր կտրատել, պանիրն անցկացնել քերիչով, բուլղարական պղպեղը, լոլիկը և մարինացված վարունգները կտրատել փոքրիկ խորանարդիկների տեսքով, սամիթը մանրացնել:
Բոլոր բաղարիչներն իրար միացնել, լցոնը պատրաստ է: Յուրաքանչյուր լավաշի վրա մայոնեզ քսել, լցնել լցոնը և փաթաթել գլանաձև:
Ջեռոցի տապակի վրա յուղ քսել կամ յուղաթուղթ փռել և շարել լավաշի ռուլետները: Ձուն հարել և քսել ռուլետների վրա: Ռուլետները ծածկել փայլաթիթեղով և եփել 180 աստիճանի տակ 15 րոպե:
Հիանալի տարբերակ է արագ ուտեստ պատրաստելու համար:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Նախ՝ խաղաղության պայմանագիր, հետո՝ TRIPP․ դրա վաղաժամ իրականացումը բխում է Ալիևի շահերից. Իրինա Յոլյ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...