Մարդու արյան մեջ գրված է նրա մահվան ժամկետը. ահա, թե ինչպես
Life.panorama.am—ը գրում է.
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճուղի Տոմոգրաֆիայի միջազգային կենտրոնը և Նովոսիբիրսկի պետական համալսարանը մշակել են մարդու մահվան ժամկետը ճշգրիտ որոշելու նոր մեթոդ, հաղորդում է “Российская газета”-ն:
Նոր մեթոդիկայի հեղինակներից մեկը՝ Եկատերինա Զելենցովան մեկնաբանում է. “Հաճախակի քրեագետների, դատական բժշկության փորձագետների առջև խնդիր է ծագում հնարավորինս ճշգրիտ որոշել մարդու մահվան պահը: Առկա մեթոդները` մարմնի ջերմաստիճանի չափումը և այլն, միայն կարող են հարցին մոտավոր պատասխան տալ: Մենք, գործընկերների հետ միասին մեր առջև խնդիր դրեցինք մշակել ավելի ճշգրիտ մեթոդ, որը կպատասխանի մասնագետների հարցերին: Մեթոդը հիմնված է, այսպես կոչված, կենսաբանական հեղուկների մեթաբոլոմնային պրոֆիլավորման վրա”:
ետազոտությունները ցույց տվեցին, որ արյան մեջ բնորոշ փոփոխությունները տեղի են ունենում ավելի վաղ, քան մարմնի այլ հատվածներում: Արյան մեջ մահվան չափորոշիչներ կարելի է համարել հիպոքսանթինը, խոլինը և գլիցերինը: Գիտնականները կարողացան ճիշտ տարանջատել պատալոգիական և հետմահու փոփոխությունները արյան մեթաբոլիտներում: Ի դեպ` մեթաբոլոմնային պրոֆիլավորման մեթոդը կարող է օգնել նաև տարբեր հիվանդությունների վաղ ախտորոշման հարցերում: Այս մեթոդի օգնությամբ կարելի է բացահայտել պաթոլոգիական փոփոխությունները մինչև ակնառու ախտանիշների ի հայտ գալը:




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Ազգային օրակարգի շուրջ համախմբված ուժերի համատեղ հայտարարությունը
Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատ...
Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան
Դուք տրորում եք անմեղության կանխավարկածը մարդկանց ճակատագրերի գնով․ Արամ Վարդևանյան