Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետո Ասում էին՝ ՀԷՑ-ում մտել են բոլորի գրպանը, հավելագրում արել. այդ կետը դատարանը չհիմնավորած է համարել. փաստաբան (տեսանյութ) Ուշագրավ զարգացումներ ՀԷՑ-ի շուրջ. ինչ մանրամասնեց Օրբելյանը Ժողովու՛րդ, ձեզ խա՛-բե՛լ են ասում էին՝ ՀԷՑ-ը մտել է 3 մլն մարդու գրպանը, դատարանն ասաց՝ սու՛տ է Փաստն այն է, որ այսօր ներհայաստանյան ընտրազանգվածներն իրարից օտարացած են ավելի շատ, քան՝ մենք ու ադրբեջանցիք. Վահե Հովհաննիսյան Հայաստանի ճակատագիրը որոշվելու է կա´մ Երևանում, կա´մ Բաքվում, հունիսի 7-ի ընտրությունները հենց դրա մասին են․ Վահե Հովհաննիսյան Բոլորս մեր ներսում պիտի մտածենք համախմբման մասին՝ հանուն հաղթանակի․ Շիրազ Մանուկյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակել Գավառից «Ուժեղ Հայաստան»-ը  Գավառում ջերմ ընդունելության է արժանանում
«Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնքՀայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոՀայաստանի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի ամենամեծ երաշխավորը`ՀՀ-ն. Ալեն ՍիմոնյանԱԷՄԳ-ն իր «խորը մտահոգությունն» է հայտնել Բուշերի միջուկային օբյեկտի վրա հարձակման կապակցությամբԻրանը թույլատրել է որոշակի նավերի անցնել Հորմուզի նեղուցովՄԻՊ-ն այցելել է «Վարդաշեն» ՔԿՀ«Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի բանաձևԵթե ՌԴ-ն գազի ու մյուս հարցերի մասով որոշում կայացնի՝ ՀԱՊԿ-ից էլ, ԵԱՏՄ-ից էլ դուրս կգանք. Ալեն Սիմոնյանը՝ ՌԴ-ի կողմից Հայաստանի հետ վերջնագրերով խոսելու մասին հարցինՀայաստանի մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն ու կուսակցության անդամները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել են Ճրագալույցի պատարագինԻրանին «երկաթե բռnւնցք» ցույց տվող Բաքվում հասկացել են՝ Իրանի հետ «կատակները» պատժվում են․ ՈսկանյանՄենք մշտապես բանակցել ենք Արցախի ինքնիշխան պետականության ամրապնդման համար․ Սերժ ՍարգսյանԱդրբեջանը չի կարող լինել հայի ու Հայաստանի անվտանգության երաշխավորը․ Արթուր ՄիքայելյանՀնդկաստանի ԱԳ նախարարը երախտագիտություն է հայտնել Արարատ ՄիրզոյանինՓոփոխություն` միայն Սամվել Կարապետյանի հետ.«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ուջանում «Ազատություն» կուսակցությունը սատարելու է «Ուժեղ Հայաստանին». Հրանտ ԲագրատյանՆիդեռլանդներում պայթյուն է տեղի ունեցել հրեական կազմակերպության շենքի մոտՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բաձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր

«Կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում»․ Բեն Ավետիսյանը` աղջիկների արտաքնի մասին իր ճաշակի և անձնական կյանքը փակ պահելու պատճառի մասին. ՖՈՏՈ

Բեն Ավետիսյանի աշխատանքային գրաֆիկն այս ընթացքում հագեցած է։ Դերասանը մի շարք նորություններ ունի, այդ թվում՝ նախագիծ արտրերկրում, սակայն դրանց մասին առայժմ կարող է միայն ակնարկել։ Tert.am Life-ի հետ զրույցում Բենն անդրադարձել է ոչ միայն գործնական, այլև անձնական կյանքին, իր ճաշակին, երբ խոսքն աղջիկների արտաքնի մասին է։

Բացի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալը, Բենն այս ընթացքում նկարահանվում է նոր նախագծում, որի փակագծերը բացել դեռ չի կարող։ Հեռուստասերիալներում հանդես գալուց բացի դերասանն սկսել է իրեն փորձել այլ ձևաչափում. «Աշխատանքային շատ հագեցած գրաֆիկ ունեմ, գրեթե, ոչ մի կողմնակի բանի համար ժամանակ չի մնում. բայց վերջերս փորձում եմ հանդես գալ նաև որպես հաղորդավար, առայժմ միայն կորպորատիվների ձևաչափում։ Ունեմ աշխատանքային շատ կարևոր նորություն, ամռանը կմեկնեմ Միացյալ Նահանգներ՝ առաջարկ ունեմ։ Խոսքս ոչ հայկական կինոարտադրության մասին է»։

 

Շարունակելով ստեղծագործական կյանքի թեման` դերասանն իր մարմնավորած բոլոր կերպարներից առանձնացրեց վերջինը՝ «Էլենի օրագրից» Միկային։ Ըստ Բենի, այն իր հեռուստասերիալային դերերից ամենաստացվածն է և հնարավորություն է տվել իրեն բացահայտել այլ տեսանկյունից։

«Երբ նոր էի սկսել նկարահանվել, չէի կարող պատկերացնել, որ այսքան շատ կսիրեմ դերը և այսքան դրական արձագանքներ կստանամ։ Մինչև այս մարմնավորում էի բարի, հանգիստ, խելոք տղաների, բայց այս անգամ շատ տարբերվող ստացվեց»,- ասաց Բենն ու հավելեց, որ Միկան չի հավատում ոչ ոքի, անգամ, ինքն իրեն, ինչի պատճառով էլ կերպարն ավելի կոշտ է շփվում մարդկանց հետ։ Բենը նկատեց, որ դա Միկայի ինքնապաշտպանական արձագանքն է։

 

Կերպարի ստացված լինելն ու դրական արձագանքներ ունենալը Բենը կապում է այն հանգամանքի հետ, որ հերոսն իրեն շատ է նման, երբեմն, ինքն իրեն է խաղում, որտեղից էլ գալիս են իմպրովիզները, որոնք շատ են լինում։

«Ես կոնֆլիկտային եմ, տաքարյուն, անհանդուրժող, սիրահարվելիս էլ չեմ կոտրվում, երբ կոտրվելու տեղ կա։ Ես, իհարկե, կարողանում եմ ասել «սիրում եմ», «սիրահարվել» եմ, բայց լինում են դեպքեր, երբ չես կարողանում պետք եղածի չափ անկեղծ լինել մարդկանց հետ։ Ինձ մոտ էլ եղել է ժամանակ, երբ միայն այդպիսին եմ եղել»,- իրեն բնութագրեց Բենն ու մի քիչ մտածելուց հետո ծիծաղելով հավելեց՝ անկախ ամեն ինչից, պահ գալիս է, երբ «թուլանում» ես։

Առայժմ թուլանալու կամ կոտրվելու առիթ չկա, Բենն ընկերուհի ունենալու մասին խոսեց մեկ անցյալով, մեկ էլ ապագայով։ Ասում է` կողակից ունենալու դեպքում էլ հարցազրույցներում ներկայով չի խոսի նրա մասին, քանի դեռ հստակ չգիտի, որ ամեն ինչ լուրջ է։

Դերասանը վստահեցնում է` անձնական կյանքը փակ պահելը երկրպագուհիներ կորցնելու անհանգստությամբ չի պայմանավորված։ «Երբ կլինի լուրջ ու վստահ քայլ, կբարձրաձայնեմ այդ մասին։ Ես շփվել եմ աղջկա հետ, բայց չեմ բարձրաձայնել այդ մասին, որովհետև կարող է, օրինակ, բաժանվեք, և մարդիկ առանձին քննարկեն բաժանվելը։ Կարծում եմ` դա ճիշտ չէ։ Քեզ քննարկում են շատերը, ուշադրության կենտրոնում ես, ինչը հավելյալ պարտավորվածություն է առաջ բերում՝ ամեն հարցում լինել զգոն, հասուն, պատասխանատու»,- ասաց դերասանը, ապա ավելացրեց՝ դա է պատճառը, որ շատ դեպքերում հայտնիները չեն խոսում այն բաների մասին, որոնք հաստակ չեն իրենց կյանքում։ Բենի խոսքով` հարցը ոչ թե հարաբերությունների լուրջ կամ անլուրջ լինելն է, այլ երկկողմանի հստակ որոշումը։

Քանի դեռ Բենը որևէ մեկի մասին չի բարձրաձայնել, հետաքրքրվեցինք, թե ինչ նախընտրություններ ունի աղջիկների արտաքնի հետ կապված։

«Աղջիկների հետ կապված կարծրատիպեր չունեմ, կարծում եմ` յուրաքանչյուր մարդ գեղեցիկ է իր տեսակով»,- դերասանի փիլիսոփայական արձագանքից հետո հարցը հստակեցրինք՝ «Էլենի օրագրում» իր կերպարը սիրահարվել է թմբլիկ աղջկա՝ իրական կյանքում արտաքին ի՞նչ չամանիշներ ունի։ «Սիրում եմ նիհար, ավելի նրբիկ, փոքր-մոքր, սպիտակամաշկ աղջիկների։ Չեմ սիրի աղջկա, որն ինձանից բոյով է կամ կոպիտ՝ իրեն սիրել չի լինի, ավելի շատ ինքն ինձ կսիրի»,- ժպտալով ասաց նա։

 

Թե արտաքին չափանիշների մասին անկեղծ զրույցը որքանո՞վ կազդի Բենի երկրպագուհիների տրամադրության վրա, դժվար է կռահել, ամեն դեպքում, դերասանը նշեց, որ ջերմ խոսքեր գրող մարդիկ իրեն շատ են ոգևորում։

«Երկրպագուհիները չեն անհանգստացնում, սոցցանցերով նամակներ են գրում շատ հաճախ, լավ բաներ ասում։ Չնայած միշտ ու բոլորին չէ, որ ստացվում է արձագանքել, իսկապես, հաճելի է կարդալ նման դրական խոսքեր։ Այդ ամենից անկեղծ հաճույք եմ ստանում, դա ինձ օգնում է աշխատել, ինձ համար նոր նշաձող սահմանել ու գնալ առաջ»,- ոգևորված նշեց դերասանն ու ավելացրեց՝ «Էլենի օրագրում» նկարահանվելուց հետո ինստագրամյան հետևորդները կրկնապատկվել են` չնայած ինքն այնքան էլ ակտիվ չէ այդ հարթակում։