Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին Զրոյական վարձավճար. Ոչ մի ուսանող չպետք է ստիպված լինի վճարել կացարանի համար․ Հրայր Կամենդատյան Բնապահպանական վճարների չափը պետք է համապատասխանի բնությանը հասցված իրական վնասին. Հրայր Կամենդատյան Սա քարոզչական խաղաղություն է. Ռոբերտ Քոչարյան Հայ ժողովրդին պետք է հարատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Ռոբերտ Քոչարյան ՀՀ-ում կորանավիրուսի պատճառով առաջացած խնդիրներին աջակցելու նպատակով Կարապետյան ընտանիքը «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցով միլիոնավոր դրամներ են տրամադրել (տեսանյութ) Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան Խաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան Ավելի քան համոզված եմ՝ շատ շուտով ունենալու ենք ուժեղ Հայաստան ու ուժեղ վարչապետ Սամվել Կարապետյան. Ալիկ Ալեքսանյան Խաղաղությունը կեղծ օրակարգ է, նախընտրական քայլ և Հայաստանի գաղութացում․ Արմեն Մանվելյան
Պետության թիվ մեկ առաքելությունը անվտանգությունն է․ «էժան խաղաղությունը» պատրանք է․ Արմեն ՄանվելյանԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Tesla»-ն, «Zeekr»-ը և «Toyota»-ն. կան վիրավորներԻրանի իշխանությունները խիստ դժգոհ են Փաշինյանի կառավարությունից Փաշինյանի սիրտը սահմանադրական մեծամասնություն է ուզում Կապան և Քաջարան համայնքներում սոցիալական ծրագրերի իրականացումը միշտ եղել է ԶՊՄԿ-ի կարևորագույն առաքելություններից մեկը. տեսանյութԲուժօգնությունը հասանելի կդարձնենք՝ մարզերում սկրինինգային ծառայություն ներդնելով․ Հրայր ԿամենդատյանԱՄԷ-ի hակաօդային պաշտպանnւթյունը հետ է մղում իրանական hրթիռային hարձակումըԳուշակությունների փոխարեն իշխանությունը պետք է զբաղվի իրական սոցիալական խնդիրներով․ Արեգ ՍավգուլյանԻրինա Յոլյանը Գորիսի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել«Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագիրը հիմնավորված է և փաստարկված, ընդգրկում է յուրաքանչյուր ոլորտ և վերաբերում հասարակության բոլոր շերտերին․ Նաիրի ՍարգսյանՄեր բոլորի նպատակը պետք է լինի նոր սոլիդ իշխանության ձևավորումը՝ սահուն սահմանադրական ընթացակարգերովԳյուղերը դատարկվում են. մասնագետները զգուշացնում են Սյունիքը ադրբեջանցի միգրանտներով վերաբնակեցնելու վտանգի մասին (տեսանյութ) Իշխանությանը հաղթելու համար նախ նրան պետք է զրկել օրակարգը վերահսկելու և մթնոլորտ թելադրելու հաղթաթղթից, իսկ հետո ներկայացնել այլընտրանքը․ ԱբրահամյանԻնչո՞ւ է Հայաստանում դեղորայքը «թանկ հաճույք»ԱՄՆ-ն «բանակցում է» Իրանի առաջնորդների հետ պատերազմին վերջ դնելու համար. ԹրամփՌուսաստանը 2025 թվականին գործարկել է շուրջ 100 ՄՎտ հզորությամբ նոր արևային կայաններ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են«27 բնակավայր Սյունիքում՝ դատարկման վտանգի առաջ․ կրթական «օպտիմալացման» մութ կողմը» (տեսանյութ) Իրանի և Ֆրանսիայի նախագահները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումներըՀայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում. Էդմոն Մարուքյան
Ժամանց

Ինչպի՞սի սեր է սպասում ամռանը կենդանակերպի յուրաքանչյուր նշանի

Երբեմն, մենք էլ դրա մասին չիմանալով, դառնում ենք ինչ-որ մեկի կյանքում շատ կարևոր մարդ: Ինչպե՞ս է դա ստացվում, և ինչո՞ւ ենք մենք արժանի այն սիրուն, որին գիտակցաբար կամ ենթագիտակցաբար փնտրում ենք: Եկեք տեսնենք ինչպես է դա ստացվում համապատասխան Կենդանակերպի նշանի, որի ներքո ծնվել ենք:

Խոյ

Դուք խիզախ, ռիսկային, բռնկուն և կրքոտ մարդ եք: Սակայն դուք միանգամից չեք սիրահարվում, բայց եթե դա տեղի է ունենում, դուք ամուր կառչում եք Ձեր ընտրյալից և պայքարում եք նրանց համար, ում հանդեպ դուք անտարբեր չեք: Դուք կպաշտպանեք սիրելի մարդուն և այս կյանքում կլինեք նրա համար պահապան հրեշտակ։

 

Ցուլ

Դուք, հնարավոր է, դեռևս չեք սիրել ինքներդ Ձեզ, բայց միևնույն է արժանի եք, որպեսզի Ձեզ սիրեն: Թույլ մի տվեք անվստահությանը, որպեսզի նվազեցնի Ձեր պահանջները զուգընկերոջ հարցում: Թույլ չտաք Ձեր կասկածներին կանգնեցնել Ձեզ սիրո որոնումներում: Կգա ժամանակ, երբ կհանդիպեք այն մարդուն, ում համար ամբողջ աշխարհում գոյություն չի ունենա ոչ մի մարդ, բացի Ձեզանից՝ դուք դրան միանշանակ արժանի եք:

Երկվորյակ

Դուք ունեք վատ սովորություն՝ համաձայնվել նվազագույնին, քան արժանի եք: Դուք գտնում եք, որ ավելի լավ է ունենալ փոքրիկ զգացմունքներ և կապվել ինչ-որ մեկի հետ, քան ընդհանրապես ոչինչ: Սակայն դուք շատ ավելիին եք արժանի: Դուք ունակ եք դառնալ Տիեզերքի կենտրոնը «Ձեր մարդու» համար, ով կանի ամեն հնարավորը, որպեսզի դուք լինեք երջանիկ:

Խեցգետին

Դուք ռոմանտիկ մարդ եք: Ձեր սիրտը միլիոնավոր անգամ լայն է և խորը, քան այլ մարդկանց մոտ: Եթե հարկ լինի, դուք Ձեզ կզոհաբերեք հանուն սիրելի մարդու: Դուք կանցնեք կրակի, ջրի և պղնձե խողովակների միջով՝ հանուն սիրելիի: Ժամանակն է եկել այս ամենի համար ստանալ Ձեր պարգևը: Դուք արժան եք ստանալ նույնքան, որքան ինքնազոհ կերպով տալիս եք այլ մարդուն։

Առյուծ

Դուք՝ նախանձելի ձեռքբերում եք, և դուք այդ մասին գիտեք: Մյուսներին անչափ բարձր չափորոշիչներ եք տալիս: Դուք չեք բավարարվի, եթե մարդը Ձեզ հետ հարաբերություններում Ձեր սպասումների կեսից քիչ ջանք թափի: Դուք համբերատար կսպասեք զուգընկերոջը, ով կլինի արժանի, որ նրա վրա ժամանակ ծախսեք:

 


Կույս

Ձեզ այնքան երկար են պահել որպես պահուստային, այլընտրանքային կամ փոխարինման տարբերակ, որ դուք արդեն սովոր եք հիասթափություններին: Սակայն այդ ժամանակները հասել են իրենց ավարտին: Դուք արժանի եք, որպեսզի դառնանք ինչ-որ մեկի կյանքում ամենագլխավոր մարդը, որովհետև դուք հրաշալի եք: Դուք խելացի եք: Դուք ուժ եք, որի հետ պետք է հաշվի նստել: Դուք շատ ավելին եք այն կերպարից, որին Ձեր նախկինները ստիպել են Ձեզ հավատալ:

Կշեռք

Դուք արժանի եք, որպեսզի երջանիկ լինեք, որովհետև Ձեր ամբողջ կյանքում դուք միայն Ձեզ ամբողջովին տալիս եք, տալիս ու տալիս՝ փոխարենը ոչինչ չպահանջելով: Դուք պետք է հասկանաք, որ լինել չափի մեջ էգոիստ՝ շատ նորմալ է: Նորմալ է պահանջկոտ լինել: Բավական է թեագնահատեք Ձեզ: Դուք շատ ավելիին եք արժան, քան կարող եք պատկերացնել:

Կարիճ

Դուք միշտ անկեղծ ասում եք այն, ինչ ցանկանում եք: Դուք չեք թաքցնում, երբ տրամադրություն չունեք: Դուք ասում եք ճշմարտությունը, երբ Ձեզ բարկացնում են: Դուք ասում եք «Ես քեզ սիրում եմ»՝ անմիջապես, երբ զգում եք դա: Ձեր անկեղծությունը Ձեզ դարձնում է մարդ, ում հետ հարաբերությունները հաջողակ կլինեն յուրաքանչյուրի համար, ով կհանդիպի Ձեզ կյանքի ճանապարհին:

Աղեղնավոր

Դուք արժանի եք, որպեսզի ինչ-որ մեկի կյանքում դառնաք ամենակարևոր մարդը, եթե նույնիսկ կարծում եք, որ չեք արժանացել այդպիսի իրավունքի: Դուք պետք է դադարեք մտածել Ձեր մասին, որպես բեռ ուրիշների համար: Դուք այդքան էլ ուրիշների նյարդերի վրա չեք ազդում, ինչպես կարծում եք: Հերիք է զբաղվել ինքնախարազանմամբ: Բավական է վախենալ սկսել փնտրել, իսկ հետո գտնել սեփական երջանկությունը:

Այծեղջյուր

Ձեր ինտելեկտը՝ Ձեր ամենամեծ արժանիքն է: Դուք խելացի եք: Դուք խորաթափանց եք: Բծախնդիր եք և կոկիկ: Դուք այդքան հիմար չեք, որպեսզի թույլ տաք ինչ-որ մեկին Ձեզ խաղացնել: Դուք թույլ չեք տա, որպեսզի Ձեզ օգտագործեն: Դուք կփնտրեք այնպիսի մարդ, ով կվերաբերվի Ձեզ որպես բախտի ամենակարևոր նվեր, և երբ գտնեք այդպիսի մեկին՝ կդարձնեք նրան չափազանց երջանիկ:

Ջրհոս

Դուք շատ մանրամրկիտ մեկուսանում եք մարդկանցից: Դուք փորձում եք ստիպել Ձեզ հավատալ, որ Ձեզ համար ավելի հարմարավետ է միայնակ: Դուք արժանի եք սիրուն, որովհետև դուք ստեղծագործ մարդ եք, խելացի և զգայուն: Ձեր գեղեցկությունը Ձեր ներսում է: Ժամանակն է, որ գիտակցեք Ձեր արժեքը, որպես անձ:

Ձկներ

Երբ դուք սիրահարվում եք, դուք երես եք տալիս Ձեր ընտրյալին: Առավոտյան նրան լավ օր եք ցանկանում հաղորդագրություններով, գնում եք նրա համար սիրելի կոմֆետներ և մանրակրկիտ՝ դետալ առ դետալ հիշում եք ամեն ինչ, ինչ նա ասել է շատ վաղուց: Դուք արժանի եք, որպեսզի գտնեք այն մարդուն, ով համապատասխանում է Ձեր անկեղծության, ազնվության և հմայքի մակարդակին: