Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Մենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանՀունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր ԿամենդատյանՀակակոռուպցիոն կոմիտեն Գորիսում ընտրակաշառքի դեպք է բացահայտել. կատարվել են խուզարկություններ«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ «Ուժեղ Հայաստան» դաշինքը ներկայացնում է ծայրահեղ աղքատության վերացման ծրագիր՝ հիմնադրամ ստեղծելու եղանակով․ Նաիրի ՍարգսյանՎրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը մեր արտաքին քաղաքականության գլխավոր նպատակներից էGlobal HackAtom-2026-ը՝ Պլեխանովի համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում կհնչի թնդանոթի 3 կրակոց2018 թվին մի շապիկով եկաք իշխանության, այսօր ամենուր գրասենյակներ ունեք. սա կոռուպցիա չի, բա ի՞նչ ա․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»–ի քարոզարշավը՝ Ալավերդիում Բաքվում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով վերաքննիչ բողոքի քննությունըՈվ քեզ դեմ ա, թալանչի ա կամ կաշառակե՞ր. Արշակ Կարապետյան Փոփոխությունների և շնորհավորանքների Օձուն,հանդիպում ենք Վանաձորում,երեկոյան,ժամը 19.00. Մամիկոն Ասլանյան
Ժամանց

10 տարօրինակ ու վախեցնող օրենքներ, որ գործել են Հին Հռոմում


Իր ծաղկման ժամանակաշրջանում Հռոմեական կայսրությունն աշխարհում հզորագույնն էր համարվում: Եվ պատահական չէ, որ հռոմեական իրավունքը հետագայում դարձավ ժամանակակից իրավագիտության հիմքը: Անգամ այսօր այն պարտավոր են իմանալ բոլորը՝ իրավաբանները, փաստաբանները, դատախազները, դատավորները, և նրանք, ովքեր գործ ունեն օրենքի ու իրավունքի հետ: Սակայն Հին Հռոմում գոյություն ունեին այնպիսի օրենքներ, որոնք այսօր ոչ միայն դաժան են համարվում, այլև իրական բարբարոսություն:

Արգելված էր մանուշակագույն հագուստ կրել

Հռոմի քաղաքացիների հիմնական հագուտը տոգան էր, որն իրենից ներկայացնում էր բրդե գործվածքից թիկնոց, որը փաթաթվում էր ողջ մարմնին: Տոգաները, որպես կանոն, սպիտակ էին լինում, և հաճախ մանուշակագույն կամ ոսկեգույն գծեր էին ունենում: Սգավորները սև կամ մոխրագույն տոգաներ էին կրում: Որևէ խիստ կանոն տոգայի գույնի ընտրության հարցում Հռոմում չէր գործում, բացի մեկից. մանուշակագույն տոգա իրավունք ուներ կրելու միայն կայսրը: Եվ այս սահմանափակումը ելնում էր միայն պրագմատիկ նկատառումներից: Բանն այն է, որ այդ ժամանակ մանուշակագույն ներկը չափազանց թանկ արժեք ուներ: Այն պատրաստում էին միայն Փյունիկիայում ու Հռոմ էին բերում կայսրի հատուկ հրամանով: Մեկ տոգան ներկելու համար բավարար ներկանյութ պատրաստելու համար անհրաժեշտ էր սպանել շուրջ 10 հազար կակղամորթ: Հետևաբար, կարելի է ասել, որ մանուշակագույնը բառի բուն իմաստով ոսկու գին ուներ:

Արգելված էր մեծ խնջույքներ անցկացնել

Հին Հռոմում տարածված էին այնպիսի օրենքներ, որոնք դեմ էին ավելորդ շքեղություններին հագուստում, սննդում ու այլ բոլոր ոլորտներում: Այդպիսին էր Գայոսի օրենքեներից մեկը, որը վերագրվում է մ.թ.ա. 181 թ.-ին, և որը սահմանափակում էր խնջույքների համար տրամադրվող եկամուտների չափը: Ավելի ուշ ընդունվեց այդ օրենքի առավել խիստ տարբերակը, որը արգելում էր սեփական տանը հյուրասիրություն կազմակերպել ավելի քան 3 հյուրի համար, իսկ շուկայի օրերին՝ ավելի քան 5 հյուրերի. այդպիսի օրերը ամսվա ընթացքում 3-ն էին: Ուտելիքի համար տրամադրված գումարը չպետք է գերազանցեր 2,5 դրահման. ապխտած մասի համար տարեկան թույլատրվում էր ծախսել ոչ ավելի, քան 15 տաղանդ:

Թաղումների ժամանակ արգելված էր լաց լինել

Հին Հռոմում թաղումները հետաքրքիր կերպով էին անցկացվում: Հանգուցյալի մարմինը, հատկապես եթե նա հայտնի ու հարուստ մարդ էր, որպես կանոն ուղեկցում էր մունետիկը: Մարմինը հողին հանձնելուց կամ այրելուց առաջ հանգուցյալի մարմինը շրջում էին քաղաքում: Թաղման արարողության սկզբում նվագում էին երաժիշտները, ավելի ուշ հայտնվում էին լացողները, այնուհետև հանգուցյալին գովերգողներն ու դերասանները, որոնք հանգուցյալի կյանքից դրվագներ էին բեմադրում: Ինչքան հայտնի ու հարգված էր եղել հանգուցյալը կյանքում, այնքան շատ լացողներ էին ներգարվվում թաղման ընթացքում: Ամբողջապես օտար կանայք, որոնք անգամ ծանոթ չէին հանգուցյալին, պոկում էին սեփական վարսերը: Վերջիվերջո բանը հասավ նրան, որ թաղումների ժամանակ լացելն ուղղակիորեն արգելվեց, որպեսզի մարդիկ նման դերասանների այլևս չվարձեն:

Հայրն իրավունք ուներ սպանել իր դստեր սիրեկանին

Ինչ է Ձեզ սպասվում առաջիկա 10 օրերին․ կպատմի այդ մասին Ձեր ընտրած քարտը
Քարտ 1՝ Կոչվում է ճակատագրի անիվ Հավաքեք ձեզ և պատրաստվեք փոփոխությունների: Մի վախեցեք փակել հին դուռը (իսկ միգուցե երկուսը) և գնալ դեպի նոր և

Հին Հռոմի օրենսդրական համակարգը ամուսնական հարցերին յուրօրինակ լուծումներ էր տալիս: Եթե ամուսինը իր կնոջը բռնեցնում էր սիրեկանի հետ, ապա պարտավոր էր նրանց երկուսին պահել տանը ու որքան հնարավոր է շատ հարևանների կանչել, որպեսզի նրանք ֆիքսեն դավաճանության փաստը: Պաշտոնական մեղադրանքից հետո տղամարդը պարտավոր էր ամուսնալուծվել կնոջից, որպեսզի նրան էլ չմեղադրեին սուտ վկայություն տալու համար: Այն դեպքում, եթե կնոջ սիրեկանը դերասան էր կամ ազատ արձակված ստրուկ, տղամարդը լիարժեք իրավունք ուներ նրան սպանելու: Իսկ ահա եթե հայրը իր չամուսնացած աղջկան էր բռնեցնում սիրեկանի հետ, ապա իրավունք ուներ այդ սիրեկանին ծեծի ենթարկելու՝ անկախ նրա սոցիալական դիրքից: Մյուս կողմից՝ եթե տղամարդիկ իրենց կանանց դավաճանում էին մարմնավաճառների, դերասանուհիների կամ այլ կանանց հետ, ապա իրավական պատասխանատվության չէին ենթարկվում:

Մերձավոր բարեկամին կամ ծնողին սպանած մարդուն կենդանիների հետ միասին պահում էին կաշվե պարկում

Այսպիսի մահապատժի ենթարկում էին սովորաբար այն հռոմեացիներին, որոնք մերձավոր ազգականներին էին սպանում: Մասնավորապես՝ ծնողասպաններին գցում էին օձերով, շներով կամ կապիկներով լի պարկի մեջ: Սա նաև համարվում էր ամենանվաստացուցիչ մահապատժի եղանակը: Արիստոկրատներին հիմնականում այլ կերպ էին պատժի ենթարկում:

Մարմնավաճառները պարտավոր էին իրենց վարսերը կարմիր կամ շեկ ներկել

 

Արշավանքների ու նվաճումների արդյունքում հսկայական կայսրության մայրաքաղաքը «պատեցին» Գերմանիայից ու Գալիայից կին գերիները: Հաճախ նրանք հայտնվում էին հասարակաց տներում ստրկուհիների ու մարմնավաճառների կարգավիճակում : Նրանց մեջ գերակշռում էին շիկահերներն ու կարմրահերները, և որոշ ժամանակ անց պաշտոնական հրաման արձակվեց, որ Հռոմի բոլոր մարմնավաճառուհիները պետք է մազերը ներկեն շեկ կամ կարմիր գույներով, որպեսզի տարբերակվեն մյուս կանանցից:

 

Ինքնասպանություն գործելու համար հարկավոր էր սենատի թույլտվությունը ստանալ

Այն ժամանակ քաղաքացիներին չէր թույլատրվում հենց այնպես՝ սեփական կամքով ինքնասպանություն գործել: Եթե մարդը ցանկանում էր գնալ այդ քայլին, ապա պարտավորվում էր պաշտոնական խնդրանքով դիմել սենատին՝ ներկայացնելով հստակ պատճառներ: Եթե սենատորները այդ պատճառները բավարաիչ էին համարում, ապա մարդուն անվճար թույն էին տրամադրում կյանքից հեռանալու համար:

Հայրը իրավունք ուներ երեք անգամ իր երեխաներին ստրկության վաճառել

Հռոմում ընտանիքի հայրը մեծ հարգանքի էր արժանանում ու շատ իրավունքներ ուներ: Այդպիսի իրավունքներից մեկը սեփական երեխաներին ժամանակավոր ստրկության տալն էր: Այն՝ ժամանակավոր կլիներ դա, թե մշտական, կրկին հայրն էր որոշում: Մեզ հասած տեքստերում հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե կոնկրետ որ դեպքերում էին նման համաձայնություններ կնքվում ու որոնք էին սահմանափակումները: Հայտնի է, որ ինչ-որ պահի հայրը կարող էր պահանջել, որ որդին իրեն հետ վաճառվի: Այդ դեպքում նա կրկին իշխանություն էր ստանում իր երեխայի վրա ու կրկին վաճառել նրան: Սակայն 12 աղյուսակների օրենքներում թույլատրվում էր այսպիսի վաճառք կատարել միայն երեք անգամ: Երրորդ անգամից հետո երեխան ամբողջապես ազատվում էր հոր իշխանությունից:

Ընտանիքի հայրը կարող էր օրինական ճանապարհով սպանել ողջ ընտանիքին

Սա հատկապես վառ էր արտահայտվում Հռոմի նախակայսերական ժամանակաշրջանում: Ընտանիքի հայրը համարվում էր դինաստիայի ավագ անդամը: Նրան մեծ իրավունքներ էին շնորհվում: Եթե նրա որդիներն արդեն մեծ էին ու սեփական ընտանիքներ ունեին, եթե դեռ ողջ է նրա հայրը, ապա հենց նա է համարվում ընտանիքի գլուխը: Նրան են պատկանում և՛ որդու կինը, և՛ երեխաները: Ընտանիքի հայրը կարող էր դավաճանության համար հանգիստ կերպով սպանել կնոջը, դստերը՝ ապօրինի հարաբերությունների համար, իսկ որդուն՝ իրավախախտումների համար: