Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Փաշինյանը պլանավորում է Տիգրանաշենի հանձնումը, մենք նախագծում՝ զարգացումը․ Տիգրան Աբրահամյան Անկախություն՝ առանց պատրանքների․ Արտակ Զաքարյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»
Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներԱդրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային գործընթացներըԼույս չի լինի՝ սեպտեմբերի 23-ին, 24-ին և 25-ին. հասցեներՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակըՆարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը հանդիպել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դևիդ Ալենի հետ«Ռեալը» Լա լիգայում վերջին տեղն է զբաղեցնում մեկ խաղի ընթացքում միջին վազքի հաշվարկովԻրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԻրանական ավիաընկերությունները դադարեցրել են դեպի Ադրբեջան թռիչքները՝ ԱՄՆ-ի նոր պատժшմիջոցների պատճառովԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱվելի շատ չվերթներ Երևանի և Պրագայի միջև. Wizz Air-ն ընդլայնում է թռիչքների հաճախականությունըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Արարատի մարզերումՌԴ-ն հավատարիմ է ՄԱԿ-ի կարևոր տարրերին. ՊեսկովԿոնվերս Բանկը և «Նաիրի ինշուրանս»-ը հայտարարում են ռազմավարական համագործակցության մասինIDBank-ը և «Դէկավվա ֆոնդ»-ը` արցախցիների կողքինԿրկնում եմ, ով ուզում է լինել, եթե 1 դրամ գողացվել է հայ զինվորից` պատասխան են տալու Օրենքի առաջ. Աննա ՂուկասյանԱլիևը մշտապես ատելության քարոզ է գեներացնում հայերի նկատմամբ. Ավետիք ՉալաբյանԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր

Գիտնականները պարզել են՝ որ հիվանդությունն է բարձրացնում գլխուղեղի կաթվածի հավանականությունը


ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի գիտնականները եկել են այն եզրահանգման, որ միջին տարիքում շաքարային դիաբետի զարգացումը բարձրացնում է գլխուղեղի արյունահոսության սուր խանգարման հավանականությունը: Ինչպես գրում է Med2.ru-ն, շվեդ գիտնականները նման եզրահանգման են եկել 1960-ականներին ծնված 33 հազար երկվորյակի բժշկական տվյալների ուսումնասիրությունից հետո:


Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ եթե շաքարային դիաբետն ախտորոշվում է 40-59 տարեկանում, ապա մինչև 60 տարեկանը լրանալը գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունն աճում է 30%-ով: Այս տվյալները համեմատվել են նաև այն անձնաց առողջական տվյալների հետ, որոնց մոտ շաքարային դիաբետ չի ախտորոշվել: Գիտնականներն ուսումնասիրել են երկվորյակների տվյալները գլխուղեղի խանգարումների հանգեցնող գենետիկ կամ ժառանգական գործոնները բացառելու համար:

Մասնագետների խոսքով՝ սա կարող է կապված լինել այն փաստի հետ, որ շաքարային դիաբետի դեպքում գործարկվում է արյունատար անոթներում շաքարի ու ճարպերի մասնիկների կուտակման գործընթացը, ինչի պատճառով գլխուղեղին արյուն մատակարարող անոթները նեղանում են:


Բացի այդ, հետազոտությունները ցույց են տվել, որ շաքարային դիաբետով չտառապող մարդկանց շրջանում նաև երկու անգամ քիչ էին հանդիպում գլխուղեղի զարկերակների նեղացման ախտաբանական գործընթացները:

Մասնագետները նախազգուշացնում են, որ շաքարային դիաբետն ամենավտանգավոր հիվանդություններից է, որի վաղ ախտորոշումը շատ կարևոր է: Այս հիվանդության հիմնական ախտանշաններն են քաղցի ու ծարավի մշտական զգացումը, քրոնիկ հոգնածությունը, մաշկի չորությունն ու վերքերի դանդաղ ապաքինումը: