«Օրենքով գող» Պզոն ու իր թիկնապահը հայհոյում են ոստիկաններին, վերջիններս շվարած լսում են (տեսանյութ). Հրապարակ
Համացանցում տեսանյութ է հայտնվել, որտեղ «Օրենքով գող» Արմեն Ղազարյանը, որը հայտնի է «Պզո» մականունով և վերջինիս թիկնապահը՝ Նվեր Մուրադյանը, որը նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին է, վիրավորում և հայհոյում են ոստիկաններին, սակայն նրանք որևէ կերպ չեն արձագանքում և ուժ չեն կիրառում։
Տեսագրությունն իրականացրել են «ասֆալտին փռելու» օպերացիայի շրջանակներում ոստիկանություն բերման ենթարկված Պզոյի ու Նվեր Մուրադյանի մերձավորները, իբր տեսեք՝ ոնց են ստորացնում ոստիկաններին, որոնք շիվարել են և չեն կարողանում ոչ ուժ գործադրել բերման ենթարկվածների նկատմամբ, ոչ սաստել նրանց, ոչ էլ պաշտպանել իրենց ուսադիրների պատիվը։
Իհարկե, նորություն չէ, որ տարբեր կասկածելի վարքի տեր մարդիկ ոստիկանությունում դեբոշ են սարքում, ինչպես ամիսներ առաջ տրանսվեստիտներն էին արել, բայց ստացվում է, որ ոստիկանների ուժը պատում է միայն քաղաքացիական ակտիվիստների վրա, իսկ հանցագործները, գողականներն ու հաբրգածերն անպատիժ են մնում։
Նշենք, որ ոստիկաններին ուղղված սեռական հայհոյանքները փակված են:
Մանրամասները՝ տեսանյութում։




















Մենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ Կարապետյան
«Ժողովուրդ». Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում
«Հրապարակ»․ Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել
Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրո...
«Իրավունք». Նարեկ Կարապետյանի հայտարարությունից հետո թիմում մեծ մասը հրաժարվում է մանդատներից
«Գազպրոմ Արմենիա»-ն հայտարարություն է տարածել
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել
ԱՄՆ-ը hարվածել է Իրանը Ռուսաստանի և Չինաստանի հետ կապող կամրջին. Fars
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա hրթիռներ Patriot համակարգերի համար. Զելենսկի