«Աշխարհում ցանկացած ուժեղ մարդ իրենից ուժեղի կարիքն ունի» Ի՞նչ սկզբունքներ ունի դերասանուհի Իննա Խոջամիրյանը
Էլենի Օրագիրը» հեռուստասերիալից հայտնի դարձած և արդեն շատերի կողմից սիրված դերասանուհի Իննա Խոջամիրյանը Blognews.am-ի հետ կիսվել է իր կյանքի սկզբունքներով:
Ես հավատում եմ, որ օվկիանոսի չբացահայտված խորության մեջ յուրատեսակ «մարդկություն» կա։
Ինձ կամ ջուրն է վախեցնում, կամ մահը, մասնավորապես խեղդվելուց:
Աշխարհում ցանկացած ուժեղ մարդ իրենից ուժեղի կարիքն ունի։ Այլ կոնտեքստում ուժեղ եմ, որովհեև ինքնուրույն եմ։
Ամենակարևորը սեփական արժեքներն են: Ընտանեկան, բարոյական, գործնական, անձնական...
Երբեք մի վախեցեք ձախողվելուց:
Չեմ հանդուրժում ստախոսներին։
Էլենի օրագիրն ինձ անմոռանալի 2 տարիներ, ավելիին հասնելու մոտիվացիա, ընկերներ ու նոր հնարավորություններ տվեց։
Կյանքում շատուշատ բաներ կան սիրելու, այս պահին սիրում եմ, երբ հով է...
Խորհուրդներ չեմ տալիս ընդհանրապես։ Իմ խորհուրդը միայն ինձ համար է ճիշտ։
Աններելի բան չկա, ամեն բան կարող ես ներել, հարցն այն է հինը ներելիս ուզում ես գալիքը ներել, թե ոչ։ Իսկ գալիքը հաստատ կգա։
Մարդկանց դժվար մոտ եմ թողնում, դժվար բաց թողնում։ Մնացածն անցողիկ է...Չնայած մարդիկ ևս:
Դերասանի աշխատանքն իմ էությունն է հիմա։
Մարդկանց մեջ կարևոր են Աչքերը։ Մնացածը բարդ խոսակցություն է։
Իմ կյանքը փոխվեց, երբ հասկացա, որ ցանկություններս իրականանալու պարադոքսալ ուժ ունեն։ (Աչքով չտամ))
Չգիտեմ ինչ թույլ չեմ տա երբեք, կարևորը, երբեք չեմ հանձնվի
Երազել եմ դիպուկահար դառնալ...Երազանք մնաց))
Իմ նպատակը չի արդարացնում միջոցները: Նպատակիս հասնելու համար կողմ եմ բոլոր արդար միջոցներին:
Շատ հաճախ չի ստացվում չալարել:
Էությամբ ինտրովերտ եմ ու մենակյաց։
Երբ թվում է, որ ամեն ինչ շատ վատ է, պետք է կարողանալ քնել։ Նոր օրը նոր մտքեր կբերի...Կես կատակ, կես լուրջ)
Իմ հաջողության գաղտնիքն է` կարդալ, սովորել, աշխատել, պայքարել....Դադարը անհաջողությունն է։
Տանել չեմ կարողանում, երբ եկամտիս չափն են հարցնում)) Նման մարդիկ վաղը մյուս օրը ավելի վտանգավոր հարցեր կտան։
Իմ կյանքի գլխավոր օրենքն է՝ չթուլանալ... Ոչ մի պարագայում։
Հուսահատվելիս ամենապարզը, ինչ կարող ես մտածել՝ քեզանից մի քանի տասնյակ կիլոմետրեր հեռու մարդիկ ջրի, կամ նույնիսկ տանիքի խնդիր ունեն...




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը