Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

Մեկ տարուց ավել է՝ամուսնացել եմ և դուստր ունեմ. ինչու՞ Արծրուն Չոբանյանը չի հանրայնացնում անձնական կյանքը

Ֆիլմերից հայտնի դերասան Արծրուն Չոբանյանն  անդրադարձել է իր բնավորության գծերին, սովորություններին: Մեր զրույցի ընթացքում պարզեցինք, որ դերասանն ավելի քան մեկ տարի է՝ ամուսնացել է եւ ունի դուստր: Հարցին, թե ինչպես է պատահել, որ այս փաստը սպրդել է ԶԼՄ-ների ուշադրությունից, դերասանը պատասխանեց, որ չի սիրում անձնական կյանքը հանրային դարձնել: Նա խոսեց նաեւ մեր հանրության շրջանում իրեն հուզող խնդիրներից: Արծրունը տեսակետ հայտնեց, որ մեր ժողովուրդը քաղաքակրթվելու համար դեռ որոշակի ճանապարհ ունի անցնելու:

-Արծրո՛ւն, երբեք չէիք պատկերացնի, որ…

-Դերասան կդառնայի… Դա պատահականություն էր: Ես պետք է ընդունվեի Հայկական պետական մանկավարժական համալսարան` ռազմական մանկավարժության բաժինը, բայց հետո հետ կանգնեցի այդ մտքից: Ինձ Թատերական ինստիտուտ տարավ քույրս: Առաջարկեց ընդունվել 0 կուրս: Այդպես հետո դարձա մասնագետ…

-Երբ թվացել է, որ վերջ, ձախողվել եք, ի՞նչ եք արել:

-Գնացել եմ շանս մոտ, իր հետ «խոսել ենք»: Շունս միշտ լսում է ինձ:

-Կյանքի ամենաթանկ նվերը Ձեզ:

-Դուստրս:

-Փաստորեն Դուք ամուսնացել եք եւ նույնիսկ դուստր ունեք, իսկ հանրության լայն զանգվածն այդ մասին չի իմացել…

-Դե ես չեմ սիրում իմ անձնական կյանքը հանրայնացնել:

-Ձեր կինը դերասանական ոլորտի հետ կապ ունի՞:

-Ոչ, բացարձակ:

-Որքա՞ն ժամանակ է, ինչ ամուսնացել եք:

-Մեկ տարուց ավել է:

-Ձեզ սովորաբար հարվածում են մարդիկ, որոնք…

-Բոլորն անխտիր հարվածում են, բայց ես դրան ուշադրություն չեմ դարձնում: Դա կյանքի օրենքն է, նորմալ է…

-Եթե չլինեիք հայտնի, ի՞նչ կյանքով կապրեիք:

-Ինձ համար բացարձակ նշանակություն չունի՝ հայտնի եմ ես, թե ոչ, ապրում եմ նույն կյանքով, երթեւեկում եմ մետրոյով, քայլում եմ փողոցով, նստում եմ ավտոբուս…

-Ձեզ միշտ տանջում է այն հարցը, թե…

-Մեր ազգն ինչու չի կարողանում իր սխալների վրա սովորել:

-Շատ եք ափսոսում, որ…

-Չեմ ափսոսում ոչ մի բանի համար…

-Վախենում եք, որ…

-Վախ էլ բացարձակ չունեմ…

-Հույս ունեք, որ…

– Մեր ժողովուրդն, այնուամենայնիվ, մի օր կսովորի պատմությունից դասեր քաղել…

-Երազում եք մի փոքր ազատ ժամանակ ունենալ, որպեսզի…

-Չաշխատեմ ու վայելեմ կյանքը…

-Կանայք սովորաբար Ձեր մեջ առաջինը նկատում են…

-Մուննաթս երեւի:

-Հոլիվուդյան հայտնիներից ո՞ւմ կյանքով մեկ օր կապրեիք:

-Թող հայտնիները իմ կյանքով ապրեն, տեսնեմ կձգե՞ն (ծիծաղում է):

-Կցանկանայիք ունենալ անձնական թիկնապա՞հ, խոհարա՞ր, թե՞ մերսող:

-Մերսող…

-Ո՞րն է Ձեր հմայքի գաղտնիքը:

-Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ հմայիչ եմ, թե ոչ, բայց եթե համարենք, որ հմայիչ եմ, ապա էլի մուննաթս (ծիծաղում է):

-Երբեմն վրդովվում եք, երբ…

-Երբ շուրջս տեսնում եմ անքթածակ մարդկանց, որոնք փողոցի մեջտեղում «մտնում են» հեռախոսի մեջ ու խանգարում երթեւեկությանը, զզվում եմ ազդանշան տվողներից: Ազդանշան տալն իմաստ չունի, շատ քաղաքակիրթ երկրներում ազդանշանի համար տուգանում են, իսկ մեր երկրում մրցույթ է, թե ով ավելի բարձր ազդանշան կտա: Մի անգամ ավտոբուսը փորձում էր կանգառ մտնել, տաքսին ավելի շուտ ճողոպրեց` փորձելով առաջ անցնել, չդիմացա, կռիվ արեցի… Ուզում եմ, որ մեր ժողովուրդը քաղաքակիրթ ապրի:

-Ո՞րն է աշխարհի ամենագեղեցիկ վայրը:

-Մեր գյուղը՝ Լոռու մարզի Ագարակը: Անտառից բացվող տեսարանը… Հրաշք… Ես, առհասարակ, բնության մեծ սիրահար եմ…

-Մարդկության ամենամեծ գյուտը, որի համար ամեն օր փառք եք տալիս Աստծուն:

-Անիվի հայտնագործումը:

-Եվ վերջում՝ տպագրվելուց հետո կարդալու՞ եք այս հարցազրույցը:

-Եթե աչքովս ընկնի, այո: