9 բան, որ պետք է անեք՝ երբեք վատ հարաբերություններ չունենալու համար
Հետեւեք ձեր կազմվածքին
Երբ ձեզ լավ եք զգում ձեր մարմնում, ձեր ինքնագնահատականը բարձրանում է: Այդ դեպքում վստահաբար ավելի երջանիկ կլինեք:
Արեք այն, ինչ միշտ ցանկացել եք անել
Սա ձեր բոլոր ցանկություններն ու երազանքներն իրականացնելու հնարավորություն է, երբ ոչ ոքի հետ հաշվի նստելու կարիք չկա:
Ճամփորդեք
Ուղեւորվեք՝ ուր ուզում եք, այնտեղ մնացեք՝ որքան ուզում եք, կերեք՝ որտեղ եւ երբ ուզում եք, լուսանկարեք՝ որքան ուզում եք: Նոր մարդկանց հանդիպեք, ապրեք այդ փորձը:
Ինքնարտահայտվեք
Գրեք, նկարեք, լուսանկարեք, դիզայն մտածեք: Ձեզ ինչ-որ նոր գործում բացահայտեք:
Հարմարավետ դարձրեք ձեր տունը
Լինի դա սեփական կամ վարձակալած բնակարան, կամ էլ սենյակ հանրակացարանում: Հիմա այն միայն ձերն է, ուրեմն այն դարձրեք այնպիսին, ինչպիսին ուզում եք:
Կերեք այն, ինչ ուզում եք
Վայելեք ուտելիքը: Պատվիրեք ձեր ամենասիրելի աղանդերը, հարմարավետ տեղավորվեք որեւէ բացօթյա սրճարանում եւ մայրամուտը դիտեք: Կամ էլ տանը մեկ գավաթ գինիով սիրած ֆիլմը դիտեք...
Սոցիալական կյանք ունեցեք
Տարբեր հետաքրքիր միջոցառումների, վարպետության դասերի մասնակցեք: Բարեբախտաբար՝ դրանք այսօր բազմաթիվ են: Ծանոթացեք մարդկանց հետ, ընդլայնեք ձեր աշխարհահայացքը, շփման շրջանակը:
Բարեգործությամբ զբաղվեք
Ընկերներին օգնության ձեռք մեկնելը միայնությունից ազատվելու եւ սեփական երջանկության մակարդակը բարձրացնելու լավագույն միջոցն է: Պարտադիր չէ փող նվիրաբերել, նվիրեք ձեր ժամանակը:
Երախտապարտ եղեք
Ցուցակ գրեք, թե ինչի համար կարող եք երախտապարտ լինել՝ սկսելով «Ես ողջ եմ»-ից: Պարբերաբար լրացրեք ցանկն ու կարդացեք այն. դա բարձրացնում է մարդու ոգին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը