Եթե տղամարդն անում է այս 8 բաները, ապա օգտագործում է քեզ
Երբեմն մենք այնքան ենք տարված հարաբերություններով, որ չենք նկատում բացասական ազդակները:
Հիշիր, որ ռոմանտիկ ոչ բոլոր հարաբերություններն են իդեալական սիրային պատմություն նշանակում:
Ահա մի քանի նշան, որոնք կօգնեն հասկանալ` արդյոք նա քեզ իսկապես սիրում է, թե պարզապես օգտագործում:
Նա միշտ իր էմոցիաներն իր մեջ է պահում: Եթե քեզ թվում է, որ նա չի ուզում բացվել քո առաջ, ապա դուք խնդիր ունեք: Եթե մարդն անհետաքրքիր է, նա դժվար թե ցանկանա կիսվել իր էմոցիաներով, քանի որ չի զգում ոչ մի կապվածություն: Այդ մարդու կարծիքը պարզապես հետաքրքիր չէ:
Նա դեմ է զգացմունքները հանրային դարձնելուն: Եթե նա երբեք իր զգացմունքները չի արտահայտում ուրիշների ներկայությամբ, ապա մի բան այն չէ: Իհարկե, խոսքը մարդկանց աչքի առաջ մշտապես համբուրվելու մասին չէ, բայց մի փոքր տարօրինակ է, եթե նա նույնիսկ չի ուզում բռնել ձեռքդ:
Նա կապ է պահում իր նախկինների հետ: Տհաճ է: Բացի դա, անհանգստացնող ազդակ է: Եթե նա ավարտել է նախկին հարաբերությունները, ապա ինչու է շարունակում շփումը: Ակնհայտ է, որ նա լիովին հավատարիմ չէ քեզ, հակառակ դեպքում, չէր ստորացնի քեզ` նախկինների մասին հիշեցնելով:
Նա մակերեսային բաներ գիտի քո մասին: Քեզ դուր է գալիս մտածել, թե լավ եք ճանաչում իրար, բայց իրականում դա այդպես չէ: Եթե նրան մի քանի հարց ուղղեք, որոնց պատասխանները սովորաբար զույգերն իմանում են իրար մասին, ապա նա չի կարող պատասխանել: Նրան, կարծես, հետաքրքիր չէ, թե ինչ կա քո արտաքին տեսքի հետևում:
Նա միշտ շրջանցում է կոնֆլիկտային իրավիճակները: Յուրաքանչյուր զույգ ունենում է վեճեր, դա նորմալ է: Բայց նրա հետ վեճերը նյարդայնացնում են քեզ ավելի, քան մեկ այլ մարդու հետ: Պարզապես նա միշտ անդրդվելի է, նրա էմոցիաները չի լինում բացահայտել: Եթե դու ուզում ես որևէ բան քննարկել, նա միանգամից շրջանցում է թեման:
Նա չի մտածում ձեր հարաբերությունների ապագայի մասին: Երբ ուզում ես խոսել նրա հետ ապագայի մասին, նա գրեթե չի արձագանքում: Տպավորություն է, թե նրա համար միևնույն է: Արտաքնապես թվում է, որ նրան դուր են գալիս ձեր հարաբերությունները, բայց հենց խոսք է գնում ապագայի պլանների մասին, նրա աչքերում կասկածներ են հայտնվում:
Դու երբեք չես տեսել նրա հարազատներին: Եթե նա քեզ սիրի, ապա աստիճանաբար կսկսի ծանոթացնել հարազատների, ընկերների հետ: Եթե դա տեղի չի ունենում, ապա հաստատ հստակ պատճառ կա:
Նա ընկերների հետ ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան քո: Ընկերների հետ ժամանակ անցկացնելու ցանկությունը նորմալ է: Միայն թե դուք միասին գրեթե երբեք չեք զբոսնում, իր հիմնական ժամանակը նա անցկացնում է ընկերների հետ: Նա չի ուզում բաժանվել, որովհետև նրան հարմար են նման հարաբերությունները. դու միշտ կաս, իսկ նա իր կյանքն է ապրում:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Երբ են Ադրբեջանի զինված ուժերը դուրս գալու Հայաստանի տարածքից․ Անուշ Միրզոյան
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Երբ Փաշինյանը գրում է Ալիևի սահմանադրությունը. Արեգա Հովսեփյան