Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

Ինչպես են կանայք իրենց տղամարդկանց դրդում դավաճանության (մարմնավաճառ կնոջ կարծիքը)

Եթե դուք շատ եք տարված ձեր ամուսնու դավաճանության ապացույցներ փնտրելով, ապա կարող եք աչքաթող անել վարքագծի այն շաբլոնները, որոնք սիրելիի հետ հարաբերություններին մեծ վնաս են պատճառում և բաժանում են նրան ձեզանից։

Ներկայացնում ենք նախկինում էլիտար էսկորտ ծառայություններ մատուցած կնոջ կարծիքն այս ամենի հետ կապված։

 

Գիտե՞ք՝ ինչն է ինձ ամենաշատը զարմացնում։ Որ մեծ մասամբ կասկածել և դավաճանության դրդել նրանք սկսում են դեռ շատ ավելի վաղուց, քան տղամարդիկ գնում են այդ քայլին։ Առաջնորդվելով վախով և խանդով՝ իրականում դուք մեծացնում ենք դավաճանության հավանականությունը։

Ահա այն երեք բաները, որոնք կանայք անում են, երբ խանդում են և վախենում են դավաճանությունից։ Եվ սա միայն վանում է ամուսիններին նրանցից։

1. Դուք սկսում եք նրանից ավելի շատ շփում պահանջել (և դադարում եք ներել սխալները)

Դուք կարող է խանդի հաճախակի նոպաներ ունենաք, ձեզ կարող է թվալ, թե կորցնում եք իրավիճակի վերահսկողությունն այն պատճառով, որ ձեր տղամարդը չի շփվում ձեզ հետ այնպես, ինչպես դուք եք նրանից դա ակնկալում։ Ժամանակ առ ժամանակ ցանկացած տղամարդ կարող է անուշադիր, ցրված կամ կոպիտ թվալ, իսկ կինը կարող է դա որպես դավաճանության նշան համարել։ «Երևի նա ինձանից ինչ–որ բան է թաքցնում»,– սկսում եք մտածել դուք։

Այս զգացողությունները կուտակվում են ձեր ներսում և ժամանակի ընթացքում կարող են դուրս հորդել, երբ դուք ինչ–որ մի բանից շատ նեղված կլինեք։ Եվ այդ ժամանակ դուք կբղավեք նրա վրա և ավելորդ բաներ կասեք, այնպիսի բաներ, որ բացարձակ պետք չէր ասել։

Հիշեք, որ տղամարդկանց մեծամասնությունը տառապում են «թունելային տեսողությամբ», երբ նստած են համակարգչի դիմաց, հեռուստացույց են դիտում կամ կարդում են։ Նրանք չեն կարողանում մի քանի գործ միաժամանակ անել, օրինակ՝ կարդալ և պատասխանել ձեր հարցերին. այսպիսին է նրանց ուղեղի կառուցվածքը։

Այնպես որ, նախքան զրույցը սկսելը համոզվեք, որ նա ուրիշ բանով զբաղված չէ։ Իսկ ամենաճիշտը կլինի պարզապես հարցնելը. «Սիրելիս, կարո՞ղ եմ քեզ մի քանի րոպեով շեղել»։ Նույնը արեք նաև զանգելու դեպքում։

 

2. Դուք ձեր անինքնավստահությունը նրան եք փոխանցում

Հաճախ խանդը կարող է երկակի ստանդարտների բերել շփման մեջ։ Տղամարդիկ հաճախ են ինձ բողոքել, որ իրենց կանայք պատրաստ են ցանկացած հարցի շուրջ շփվել իրենց հետ, սակայն երբ հարցը հասնում է սեռական ցանկություններին, կանայք թեման փոխում են։ Եվ բացատրում են դա նրանով, որ ամոթ է, լպիրշ է և այլն։

Եթե նրան ձեզ հետ այնքան լավ է, որ նա համարձակություն է հավաքել ձեզ սեքսուալ թեմաներով ինչ-որ մի բան խնդրել, ուրեմն՝ դուք ամեն բան ճիշտ եք անում։ Եվ եթե դուք հավանություն տաք նրա ֆանտազիաներին, ապա կտիրանաք նրա անսահման ուշադրությանը, վստահությանն ու սեռական էներգիային։ Իսկ եթե դրա փոխարեն սկսեք խանդի տեսարաններ սարքել, դա միայն կհեռացնի ձեզ իրարից։

3. Դուք լսում եք նրան, բայց չեք ընկալում

Ճիշտ շփման համար առաջին հերթին պետք է սովորել լսել։ Շատ տղամարդիկ, որոնց հանդիպել եմ իմ ծառայությունները մատուցելու տարիներին, պատմում էին այն մասին, որ իրենց կանայք բացարձակ չեն կարողանում լսել։ Իսկ երբ դուք լսում եք, բայց չեք ընկալում ձեր տղամարդուն, բացասական երանգ եք տալիս ամենաչեզոք ինֆորմացիային էլ։

Օրինակ՝ նա առաջարկում է միասին մարզասրահ գնալ, իսկ դուք մտածում եք, որ նա ցանկանում է հասկացնել, որ դուք շատ գեր եք։

Եթե դուք սկսեք իրոք լսել ու ընկալել ձեր տղամարդուն, ապա ավելի լավ կհասկանաք, թե ինչ է նա ուզում սեքսուալ առումով։

 

Շփումը լավացնելու և վստահությունը մեծացնելու լավագույն միջոցներից մեկն առանց կշտամբանքների խոստովանելն է, որ երբեմն դուք խանդում եք նրան։

Այս խոստովանությունը կլիցքաթափի երկուսիդ էլ, և հնարավոր է՝ նույնիսկ ծիծաղեք այդ ամենի վրա։ Դրանից հետո ավելի հեշտ կլինի նրա հետ զրուցելը, այդ թվում՝ այն մասին, թե ինչն է նրան դուր գալիս և ինչ սեքսուալ ցանկություններ ունի նա։

Կցանկանաք դուք իրականացնել նրա ֆանտազիաները, թե ոչ՝ արդեն այլ հարց է, սակայն այն, որ դուք հնարավորություն եք տալիս նրա պատմելու այդ մասին առանց նրան մեղադրելու, արդեն կնպաստի ձեր կապի ամրապնդմանը։

Թույլ մի տվեք, որ թյուրիմացություններն ու անհանգստությունը ձեր մեջ սեպ խրեն, հատկապես այն դեպքում, որ դրա համար չկան հիմքեր։