Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա
Ժամանց

Ահա թե ում ենք մենք ընտրում որպես կողակից և ինչու

Ոմանք մեզ անտարբեր են թողնում, իսկ ոմանց մենք սիրում ենք ողջ սրտով: Ընտանեկան հոգեբան Իրինա Չեսնովան փորձել է մեկնաբանել, թե ինչու են տարբեր մարդիկ մեզ մոտ այսքան անհամադրելի զգացմունքներ առաջացնում:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում նրա տեսակետը:

Անցյալի ստվերներ: Երբեմն դժվար է հասկանալ, թե ինչու ենք մենք տարվում կոնկրետ ինչ-որ մեկով և մեկ ուրիշով: Մեր ընտրությունը պայմանավորված է բնազդային և ենթագիտակցական մի շարք հանգամանքներով: Մենք մեր ներսում պահում ենք այն մարդկանց պատկերները, ովքեր մեծ դեր են խաղացել մեր ձևավորման և կազմավորման հարցում: Հիմնականում դրանք մեր ծնողների և բարեկամների պատկերներն են:

Այս պատկերները հիմնականում իրականության և մանկական երևակայության խառնուրդ են: Մենք այս պատկերներն ասոցիացնում ենք սիրո հետ, սեր, որը մենք ստացել և ընկալել ենք մանուկ հասակում: Երբ պատահական մեկը, ում մենք հանդիպում ենք, ինչ-որ կերպ, ինչ-որ չափով համընկնում է այդ պատկերի հետ և արթնացնում է մեր անենաջերմ հիշողությունները, որոնց ազդեցության ներքո մենք չենք կարողանում տվյալ մարդու հանդեպ անտարբեր մնալ: Այդ անձը շարժում է մեր հետաքրքրությունը, գրավում է մեզ, և ի վերջո մենք սիրահարվում ենք:

Մանկական տրավմաներ: Հոգեբանության մեջ կա այսպիսի մի թեորիա, որ մեր կողակիցը մեր ծնողի ավելի կատարյալ տարբերակն է: Այդ մարդը ինչ-որ մի յուրահատուկ ձևով մեզ մշտապես հիշեցում է մեր ծնողին, և դա է պատճառը, որ մենք կարողանում ենք նրա հետ լեզու գտնել: Սակայն նա, միևնույն ժամանակ, տարբերվում է մեր ծնողից, և դա մեզ դուր է գալիս նրա մեջ:

Եթե դուք սիրո պակաս եք զգացել կա՛մ ձեր մոր, կա՛մ ձեր հոր հետ հարաբերություններում, այս թեորիայի համաձայն՝ դուք անխուսափելիորեն փորձելու եք հաղթահարել այդ սիրո և ուշադրության դեֆիցիտը չափահաս տարիքում ձեր հարաբերությունների միջոցով ենթագիտակցական մակարդակով: Հենց այդ պատճառով էլ մենք հաճախ փնտրում ենք մեկին, ով կկարողանա բուժել մեր մանկության վերքերը: Այդ հարաբերությունները մեզ օգնում են իրականություն դարձնել մեր ակնկալիքները, երազանքները, հույսերը և, առհասարակ, այն ամենն, ինչի պակասը մենք ունեցել ենք: Մենք ձեռք ենք բերում սեր, հարգանք, պաշտպանություն, ինքնավստահություն և անգամ անկախություն:

 

Այս մտքին հաջորդում է մեկ այլ վարկած. մենք ունենք այնպիսի մարդու կարիք, ով մեզ կքաջալերի և կոմպլիմենտներ կանի և կփոխլրացնի, ինչի արդյունքում կբարձրանա մեր ինքնագնահատականը: Բայց արդյո՞ք տարբերվող բնավորություն ունեցող մարդիկ ի վիճակի են իրար փոխլրացնելու: Հստակ պատասխան չկա: Սակայն, համաձայն հոգեբան Վադիմ Պետրովսկու, երբ սիրահարները միմյանց նման են այս 3 բնագավառներում, ապա նրանց հարաբերությունները շատ մեծ պոտենցիալ ունեն:

1. Տաքություն և սառնություն խառնվածքի առումով: Եթե մեկն ունի տաք խառնվածք, ապա զուգընկերը նույնպես պետք է ունենա տաք խառնվածք և հակառակը:

2. Բացության և մարդամոտության մակարդակ: Երկու փակ մարդիկ իրար շատ ավելի լավ են հասկանում, քան բաց և փակ մարդիկ:

3. Խանդի մակարդակ: Խանդոտ մարդիկ իրար չափազանց լավ են հասկանում: Նրանց հարաբերությունները գուցե շատ բուռն են և կրքոտ, սակայն սա է՛լ ավելի է ամրացնում և խորացնում նրանց սերը: Խանդոտ մարդկանց միջև հարաբերություններն անհամեմատ ավելի ամուր են, քան խանդոտ և ոչ խանդոտ մարդկանցը: Անգամ երկու ոչ խանդոտ մարդկանց հարաբերություններն են ավելի երկարակյաց, քան խանդոտի և ոչ խանդոտինը: Ուստի հոգեբանն, իր մասնագիտական պրակտիկայի վրա հիմնվելով, ասում է, որ տարբեր բնավորություններ ունեցող մարդիկ ունակ չեն իրար փոխլրացնելու:

Սա շատ նման է թատերական բեմադրության: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ի վիճակի են լավ խաղալ դերը, ում հետ նույն մակարդակի վրա ենք գտնվում: Մենք ընտրում ենք նրանց, ովքեր ծանոթ են սյուժեին, գիտեն սցենարը: Ինչպես և թատրոնում, ոչ բոլոր ներկայացումներն ունեն լավ ավարտ, կան դրամաներ, ողբերգություններ, դե երբեմն էլ՝ անգամ կատակերգություններ: Ամեն ինչ կախված է այն սցենարից, որը դուք և ձեր զուգընկերը համատեղ գրում եք:

Իրար բացահայտելը: Հարաբերություններն իրենցից կենդանի օրգանիզմ են ներկայացնում, որը շարունակ զարգացման մեջ է գտնվում և կարող է երբեմն հիվանդանալ: Այն կարող է կա՛մ ապաքինվել, կա՛մ էլ մահանալ:Հարաբերությունների սկզբնական փուլում մենք սուզված ենք մեր զգացմունքների մեջ և չենք նկատում մեր սիրո օբյեկտի թերությունները: Նա մեզ անթերի է թվում: Բայց վաղ թե ուշ կախարդանքն անցնում է, և մենք տեսնում ենք մի սովորական մարդու, ով ունի թե՛ թերություններ, թե՛ վախեր:

Այս պարագայում կա երկու ուղի՝ կա՛մ հիասթափված բաժանվել նրանից և սկսել փնտրել նոր «իդելական» մեկին, կա՛մ էլ սովորել հարգել և ընդունել դիմացինին այնպիսին, ինչպիսին նա կա՝ իր առանձնահատկություններով և թերություններով հանդերձ: Շատ կարևոր է չփորձել փոխել դիմացինին և չկորցնել այն սկզբնական հիացմունքը, որ տածել եք նրա հանդեպ: Նրանք շարունակում են ունենալ այն հատկանիշները, որոնց վրա դուք կարող եք հույս դնել, և որոնք էլ ձեզ գրավել էին նրա մեջ: Հարաբերություններում ոչինչ այնքան կարևոր չէ, որքան ձեր սիրելիի մեջ դրականն ու լավը տեսնելու կարողությունը: Այսպիսով՝ դուք կարող եք ստեղծել ամուր հարաբերություններ մշտապես իրար աջակցելով և քաջալերելով: Լավ և ամուր հարաբերությունների գաղտնիքը հաղորդակցությունն է, միմյանց հետ անկեղծ շփումը, որի արդյունքում դուք չեք թաքցնում ձեզ անհանգստացնող կամ տհաճ երևույթները և միասին փորձում եք փոխզիջումների եղանակով լուծում գտնել: