Խիզախություն, պայծառատեսություն, կախարդություն. Ահա, թե ինչ կախարդական շնորհ ես ունես՝ ըստ ծնվածդ օրվա. Իսկ դուք սա գիտեի՞ք
Ալքիմիայի, օկուլտիզմի ու նումերոլոգիայի տեսանկյունից` ձեր ծննդյան ամսաթիվը թվերի պատահական հաջորդականություն չէ: Այն վկայում է այն կախարդական շնորհի մասին, որ ստացել եք` լույս աշխարհ գալով:
Իրար գումարեք ձեր ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի: Պետք է ստանաք մեկ թիվ: Օրինակ, եթե ծնվել եք 1978թ. օգոստոսի 1-ին, ապա հաշվարկը նման տեսք ունի` 1 + 8 + 1 + 9 + 7 + 8 = 34 = 3+4=7.
Թիվ 1. Կախարդանք: Այս թիվը նշանամում է արարում: Համարվում է, որ այս թվի ներքո ծնվում են ամենահզոր կախարդական հատկություններով օժտված մարդիկ: Նրանք նաև շատ ուժեղ կամքի ուժ ունեն: Փորձեք չօգտագործել այդ ուժը բորորին վերահսկելու համար:
Ձեր շնորհը կամարտահայտումն ու խիզախությունն է:
Թիվ 2. Էմպատիա: Զգայուն եք ձեզ շրջապատող էներգիայի հանդեպ: Դեռ վաղ մանկուց կարողանում եք զգալ ու հասկանալ այլ մարդկանց: Կարողանում եք կարեկցել: Ձեր կախարդական շնորհը ձեր սրտում է: Կարող եք օգտագործել այն մարդկանց ցավը թեթևացնելու համար:
Ձեր շնորհը երազանքներն ու ինտուիցիան են:
Թիվ 3. Եռադեմ Լուսին: Այս թիվը խորհրդանշում է Լուսնի երեք փուլերը: Ձեր մեջ միաժամանակ կա արարման ու կործանման ուժը: Ժողովուրդն ասում է. «Զգուշացիր քո ցանկություններից»: Դա ձեր մասին է: Բանն այն է, որ ձեր բոլոր մտքերն ու ցանկությունները հեշտությամբ կարող են իրականանալ:
Ձեր շնորհը արարումն ու կործանումն է:
Թիվ 4. Էլեմենտալիստ: 4 թիվը խորհրդանշում է Երկրի 4 էլեմենտները` Կրակ, Ջուր, Օդ ու Հող: Ձեր էությունը բալանսի մեջ է այդ բոլոր 4 տարերքների հետ, այդ պատճառով էլ շատ ռացիոնալ ու խելացի եք: Քանի որ մշտապես այդ տարերքներից էներգիա եք ստանում, դրանք պաշտպանում են ձեզ ցանկացած բացասական ու չար բանից:
Ձեր շնորհը էլեմենտալ կախարդանքն է:
Թիվ 5. Սպիրտուալիստ: 5-ը խորհրդանշում է 5-րդ տարրը՝ ոգին։ Այս թվի ներքո ծնվածներն անընդհատ կապի մեջ են անդրշիրիմյան թագավորության հետ։ Ահա թե ինչու այս մարդիկ կարող են գերազանց սպիրիտուալիստներ լինել։
Ձեր շնորհը կոնտակտն է ոգիների հետ ու նախնիների կախարդանքը:
Թիվ 6. Արևի աշակերտ: 6 թիվը խորհդրանշում է արևն ու այն ամենն, ինչ կապված է դրա հետ: Հետևաբար, դուք ունեք ներքին հզոր էներգիա: Դուք առաջնորդ եք, կարող եք բուժել մարդկանց: Բայց մի մոռացեք, որ դա նաև մեծ պատասխանատվություն է: Փորձեք չափը չանցնել` չօգտագործելով այն ի վնաս մյուսների:
Ձեր շնորհը ծիսական կախարդանքն ու առողջացումն են:
Թիվ 7. Լուսնի աշակերտ: 7 թիվը խորհրդանշում է Լուսինն ու դրա ողջ ուժը: Ձեր շնորհը կապված է ինտուիցիայի հետ, որը հզոր է: Ձեր երազանքները միանգամից են իրականանում:
Ձեր շնորհը պայծառատեսությունն ու իրականացող երազանքներն են:
Թիվ 8. Ավանդական կախարդանք: Եթե ձեր ծննդյան օրը կապված է այդ թվի հետ, ուրեմն դուք հսկայական կախարդական ուժ ունեք։ Դուք գիտեք՝ որն է ճիշտ և որը՝ սխալ։
Ձեր շնորհը էներգետիկ մանիպուլյացիաներն և ալքիմիան են։
Թիվ 9. Շաման: Սա վերոնշյալ կետերի միավորումն է: Հենց 9 թիվն է այն դարպասը, որտեղ ամեն ինչ սկսվում ու ավարտվում է: Դուք արտիստիկ ու ստեղծագործ բնույթ ունեք, դրա համար էլ մարդկանց ու աշխարհը ոչ ստանդարտ եք տեսնում, տարբեր կողմերից ու հեռանկարներից։
Ձեր շնորհը աստրալ պրոեկցիան և կախարդանքի պահպանիչ ոգին է։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Շարունակելու ենք պայքարել հանուն արդարության և ազատ Հայաստանի․ Արման Աբովյան
Արմեն Սահակյան․ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի ձեռքից Սուրբ Գիրքը վերցրած երիտասարդը