Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասին
Ժամանց

15 բան, որոնք պետք է անել 30 տարեկանում, որպեսզի երջանիկ լինես 50 տարեկանում

 

1. Մի՛ ծխեք: Եթե անգամ սկսել եք արդեն, ապա շտապ դադարեցրեք: Ուղղակի ինքներդ Ձեր մեջ պատկերացրեք. ծխախոտը թանկ է, չափազանց վատ է բուրում, և 100 %-ով երաշխավորում ենք, որ մի շարք հիվանդություններ է առաջացնում: Ժամանակն է դադարելու ծխելը:

 

2. Արևային քսուք օգտագործեք: Ցանկանու՞մ եք արևից կնճիռներ կամ բարակ մաշկ ունենալ հետագայում, որին միայն դիպչելիս այն կպոկվի: Եթե այո, ապա շարունակեք ամռան շոգ օրերին պառկել արևի տակ՝ առանց որևէ պաշտպանության:

 

 3. Սկսեք գումար խնայել: Այո, սա կարող է ձանձրալի թվալ, բայց այն իրոք անհրաժեշտություն է: Իր «30-ականներին» հասարակ մարդը ավելի շատ եկամուտ է ունենում, որից մի մասը հեշտությամբ կարող է մի կողմ դնել՝ կյանքի ավելի ուշ շրջանում օգտագործելու համար: Դրա հետ մեկտեղ ինչքան շուտ սկսեք գումար խնայել կարողանալ, այնքան շուտ այն Ձեզ մոտ սովորություն կդառնա:

 

4. Պահպանեք (կամ վերահաստատեք) Ձեր հարաբերությունները ծնողների և քույրերի/եղբայրների հետ: Եթե անգամ Ձեր հարաբերությունները լարված են, և դուք երբեմն ատելություն եք զգում միմյանց հանդեպ, դուք պետք է շարունակեք մնալ նրանց կողքին: Ընտանիքն ամենակարևոր արժեքն է, որը երբևէ կունենաք:

 

5. Իրեր հավաքելու փոխարեն հիշողություններ հավաքեք: Պատկերացրեք, որ արթնանում եք 50 տարեկան հասակում և հասկանում եք, որ վատնել եք Ձեր կյանքը միայն ունեցվածք կուտակելու վրա: Հիշողությունները չեն արժեզրկվում և չեն կարող այրվել կրակի մեջ:

 

6. Վերադարձրեք ինչ-որ մի բան: Վերադարձրեք ուրիշներին ինչ-որ բան, որպեսզի կարողանաք զգալ բարի ծառայություն մատուցելու հաճույքը: Դա արեք ողջ սրտով, հոգով և ճիգերով: Որպես պատասխան ոչինչ մի ակնկալեք:

 

7. Սպորտով զբաղվեք: Ակտիվ կենսակերպի անցեք, որպեսզի հետագայում առողջ լինեք: Ավելորդ քաշ մի կուտակեք և պարբերաբար մարզվեք: Հետևեք ինքներդ Ձեզ:

 

8. Սովորեք բավարարվել ունեցածով: Եթե գոհ և բավարարված եք նրանով,ինչ ունեք, ապա մի քանի անգամ ավելի հավանական է, որ մի օր Ձեր երազանքների միլիոնատերը կդառնաք և միևնույն ժամանակ կապրեք երջանիկ կյանքով:

 

9. Հետաքրքրասեր եղեք: Դուրս եկեք տնից և գնացեք արկածներ որոնելու: Ռիսկի գնացեք, մի վախեցեք: Ձեր հետ տարեք նաև մտերիմ որևէ մեկին և մեծ հիշողություններ ստեղծեք միասին: Այդ արկածները, հավատացեք, կհիշեք և կժպտաք, երբ մեծ լինեք:

 

 10. Տարեկան առնվազն 10 գիրք կարդացեք: Ուղեղը երբեք չի դադարում աճել, այնպես որ ճկեք և զարգացրեք այն:

 

11. Ճանապարհորդեք այնքան, ինչքան կարող եք և երբ կարող եք: Ճանապարհորդությունը փոխում է մարդուն այնպես, ինչպես չի կարող անել ուրիշ ոչինչ և ոչ ոք: Այն Ձեզ այնպիսի վայրեր է տանում, որտեղ հանդիպում եք Ձեզանից մեծ ու ծանր խնդիրների: Շատ վախեր է հաղթահարում Ձեր մեջ և դիմացինին էլ ոգևորում է նույնպես դեմ կանգնել վախերին:

 

12. Դադարեք համեմատել Ձեզ այլոց հետ: Երբ հասնեք 50 տարեկանին, բացարձակապես այլ փոխվելու է այն տպավորությունը, որը թողնում եք շրջապատի վրա: Գտեք Ձեր սեփական ճանապարհը: Ուժեղ եղեք:

 

13. Օրագիր պահեք: Շատ հիշողություններ կլինեն, որոնք մասին մոռացած կլինեք: Ձեր գրառումները և՛ կզվարճացնեն, և՛ կհուզեն հետագայում: Այսօր այս ամենը կարող եք իրականացնել համակարգչային հետաքրքիր ծրագրերի միջոցով՝ կցելով հետաքրքիր լուսանկարներ ևս:

 

14. Հոգ տարեք ընկերների մասին: Ընտրեք այնպիսի մարդկանց, որոնց կողքին կզգաք, որ Ձեր լավագույն կերպարով եք հանդես գալիս, որոնք մարտահրավերներ են նետում Ձեզ իրենց սեփական օրինակներով և որոնց հետ Դուք իրոք երջանիկ եք զգում: Ծիծաղեք նրանց հետ: Ամեն շաբաթ ժամանակ գտեք նրանց հետ կապի մեջ լինելու համար:

 

15. Ձեր սեփական տունը գնեք: Սա իհարկե, այնքան էլ հեշտ չէ: Սակայն աշխատեք ունենալ սեփական անկյունը, որտեղ ամեն երեկո ոտք կդնեք և հանգիստ սրտով կլիցքաթափվեք: