Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան
Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին
Հասարակություն

Ին­չո՞վ են իշ­խա­նու­թյուն­նե­րին խան­գա­րում հա­յա­գի­տա­կան առար­կա­ներն ու ազ­գա­յին ար­ժեք­նե­րը

Կրթամշակութային ոլորտում տեղի ունեցող գործընթացները այս օրերին հանրության ուշադրության կիզակետում են։

Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ պարզ դարձավ, որ նոր իշխանությունների կրթական քաղաքականությունը իրենից ենթադրում է հայագիտական առարկաների դերի նվազեցում, որը տեղի է ունենալու դպրոցական ծրագրերից «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան հանելու և «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու արդյունքում։

Այս ամենը ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է որպես կրթական համակարգի բարեփոխումների առանձին բաղադրիչ, սակայն այն չէր կարող մտահոգություն չառաջացնել հանրության շրջանում։ Եվ պատահական չէ, որ այս թեմայի շուրջ լուրջ աղմուկ բարձրացավ և քննադատությունների հոսք սկսվեց կառավարության հասցեին։

Չնայած դժգոհությունների խորացմանը՝ ԿԳՄՍ նախարարությունը ամենևին էլ մտադիր չէ հետ կանգնել իր առաջ քաշած ծրագրերից։

Եվ որպեսզի հանրությանը հնարավոր լինի համոզել, որ իրենց ծրագրերը բխում են կրթության զարգացման շահերից, ինչպես հիմնական դեպքերում, օգնության է հասնում վարչապետը՝ իր լայվերով։

Պատահական չէ, որ Փաշինյանի հերթական ուղիղ եթերի հիմնական մեխը նվիրված էր կրթության ոլորտում իրենց կողմից նախատեսվող փոփոխություններին։

Վերջինս, ԿԳՄՍ նախարարության ներկայացրած հիմնավորումները որոշակի ձևափոխումների ենթարկելով, փորձում էր հանրությանը համոզել, թե իրենց ծրագրերը առավել քան բխում են հանրության շահերից։

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կդասավանդվի «Հայոց պատմություն» առարկայի շրջանակներում, իսկ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները բուհերում կդառնան ոչ պարտադիր, քանի որ այսօրվա տեխնոլոգիական զարգացումը ենթադրում է, որ պետք է կենտրոնանալ ֆիզիկա, քիմիա, երկրաչափություն առարկաների վրա։

Փաշինյանն իր ասածները առավել փաստարկված դարձնելու նպատակով փորձում էր բերել արևմտյան առաջատար բուհերի օրինակներ՝ հարցադրումներ անելով, թե արդյո՞ք Հարվարդի համալսարանում պարտադիր դասավանդում են Ամերիկայի պատմություն, կամ արդյո՞ք Քեմբրիջի համալսարանում դասավանդում են Մեծ Բրիտանիայի պատմությունը և այսպես շարունակ։

Սակայն վարչապետը հաշվի չի առել, որ այս տեսանկյունից չարժե հայաստանյան բարձրագույն կրթական համակարգը համեմատել արևմտյան բուհերում գործող որոշակի մոտեցումների հետ, քանի որ Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում, և մեր առջև ծառացած արտաքին մարտահրավերները պահանջում են, որպեսզի հայագիտական առարկաների դասավանդումը լինի ամենաբարձր դիրքերում։

Մենք խնդիր ունենք ոչ միայն բուհերում մասնագետներ պատրաստել, այլև ձևավորել լիարժեք քաղաքացի, ազգային աշխարհայացք, նկարագիր և մտածելակերպ ունեցող մասնագետներ։ Իսկ այն հիմնավորումը, թե հայագիտական առարկաների պարտադիր լինելը խանգարում է բնագիտական առարկաների մակարդակի բարձրացմանը, շատ թույլ փաստարկ է։

Եվ եթե կա հայկական բուհերի ռեյտինգը միջազգային վարկանիշային ցուցակում բարձրացնելու նպատակադրում, ապա ԿԳՄՍ նախարարության նախատեսած փոփոխությունները ընդհանրապես դրա հետ կապ չունեն։

Ուստի բազմաթիվ հարցադրումներ են առաջ գալիս, թե ինչո՞վ են իշխանություններին խանգարում հայագիտական առարկաները, որ այդ թեմային վարչապետի մակարդակով հատուկ անդրադարձ է արվում։

Արդյոք պատահակա՞ն է, որ այս հարցը դիտարկվում է ազգային արժեհամակարգի դերակատարությունը նվազեցնելուն միտված իշխանությունների ընդհանուր քաղաքական գծի համատեքստում։

 

Իսկ մյուս կարևոր հարցն այն է, թե ինչո՞ւ են նոր իշխանություններն ակնառու այսպիսի քաղաքականություն որդեգրել, երբ գիտակցում են, որ հանդիպելու են հասարակության դիմադրությանը։

Հենց այստեղ է, որ կասկածներ են առաջանում, թե մեկուկես տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխության իրականացման գործում եղել է որոշակի արտաքին ազդեցություն, իսկ հիմա եկել է այդ ուժերի առաջ քաշած պահանջներն իրականացնելու ժամանակը։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ