Ահա, թե իրականում ինչպես են պատրաստում բոլորի սիրելի չիփսերը
Երեխա ժամանակ ինձ միշտ տանջում էր հարց, թե ինչու են Pringles տուփի բոլոր չիփսերը նույն իդեալական ձևի:
Չէ՞ որ կարտոֆիլները տարբեր են լինում:
Մեծանալով՝ հասկացա, որ դրանք պատրաստվում են ոչ ամբողջական կարտոֆիլից, դրանց բաղադրությունն ազնվորեն նշված է տուփի վրա:
EnterTrain-ը ներկայացնում է տեսանյութ, որը հաստատում է սա:
Պարզվում է՝ նախ ապագա չիփսերի համար խմոր են պատրաստում:
Դրա պատրաստման համար պետք է հատուկ փոշի, որը բաղկացած է աղացած ջրազրկված կարտոֆիլից (դրա մասը կազմում է 42%), եգիպտացորենի և բրնձի ալյուրներից, ցորենի օսլայից:
Փոշին խառնում են սովորական ջրին 2:1 հարաբերակցությամբ:
Այդ խառնուրդը հասնում է հոսքագծի գոտի, որտեղ մի քանի անգամ խառնվում է և մաղվում է հատուկ ճաղավանդակներից, մինչև համասեռ զանգված ստացվի:
Չիփսերի խմորն ընկնում է մամլիչի տակ:
Հսկայական գլանը զանգվածը սեղմում է 4 տոննա ուժով, կարտոֆիլի-օսլայի զնագվածը վերածվում է պլաստիկ շերտի:
Հաջորդ ժապավենի վրա ամրացված են հատուկ ձևեր, որոնք խմորը կտրտում են շրջանաձև:
Այդ պատճառով տուփի բոլոր չիփսերը նույնանման կլինեն:
Հետո կտրտված կլորներն ազատվում են ավելորդ խմորից, որն ուղարկվում է կրկնակի վերամշակման, մանրացվում է և խառնվում թարմ խմորին:
Ապագա չիփսերը հայտնվում են հատուկ կիսակլոր ակոսիկնեի մեջ, որտեղ ստանում են վերջնական ձևը:
Հետո ապագա չիփսերը հասնում են մեկ այլ հոսքագիծ, որտեղ դրանց վրա համեմունքներ են ցանում:
Այս բոլոր պրոցեդուրաներից հետո չիփսերը պատրաստ են օգտագործման համար:
Հիմա դրանք պետք է միայն փաթեթավորել:
Վերջին փուլում հատուկ աշխատակիցը ստուգում է, որ բոլոր չիփսերը համապատասխանեն բոլոր արտաքին պարամետրերին և հետևում է, որ դրանք հավասարաչափ դասավորվեն հոսքագծի վրա:
Կշռող մեխանիզմն ավտոմատ կերպով որոշում է՝ քանի չիփս պետք է լինի յուրաքանչյուր փաթեթի մեջ, հետո չիսփերը լցվում են մեզ ծանոթ ամանների մեջ:
Երբ չիփսերն ամանների մեջ են, հատուկ մեքենան խփում է փաթեթների կափարիչներին, որպեսզի բոլոր չիփսերն իրենց տեղը զբաղեցնեն և հավասար դասավորվեն:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան