Այս կնոջը դատապարտեցին ցմահ ազատազրկման. այն, ինչ նա պարբերաբար անում էր իր թոռնուհու հետ, սարսափ ֆիլմ է հիշեցնում...
EnterTrain-ը ներկայացնում է Օքլահոմայի 51-ամյա բնակչուհի Ժենևա Ռոբինսոնին, ում վերջերս դատապարտեցին 3 ցմահ ազատազրկումների` սեփական թոռանը ծաղրելու համար:
Աղջիկը մի քանի տարի ապրում էր տատիկի տանը, այդ ընթացքը կարելի է իսկական դժոխք անվանել:
Ժենևան թոռնուհուն ասաց, որ ձեղնահարկում ապրում է Նելդա անունով կախարդը, որը չլսող երեխաներով է սնվում:
Կինը պարբերաբար վերափոխվում էր այդ Նելդային և ահաբեկում էր սեփական թոռնուհուն:
Փոքրիկը բղավում էր վախից, իսկ կինը միայն ավելի սարսափելի էր դարձնում իր «բեմադրությունները»:
Պարբերաբար Ժենևային էր միանում նրա բնակարանակից 33-ամյա Ջոշուա Գրեյնջերը:
Նա կատարում էր Քուգրո անոնով սատանայի դերը:
Գործը վախեցնելով չէր վերջանում:
Դատական լսման ժամանակ պարզվեց, որ մի անգամ գիշերը կինը սափրել էր երեխայի մազերը, նաև նրա վրա ծխախոտն էր հանգցրել, մկրատով կտրել էր մատները, հարվածել էր գլխին, արգելել էր դպրոց գնալ և չէր դիմել բժշկի, թեև երեխան խուզող մկնատամ էր ունեցել…
Ի դեպ, հենց բժիշկները տագնապ բարձրացրին, երբ վերջապես աղջիկն իրենց մոտ հայտնվեց:
Տեսնելով աղջկա մարմնի վրայի տարբեր վերքերը՝ նրանք դիմեցին համապատասխան մարմիններին:
Դատարանում նաև ցուցադրվեց տեսանյութ, որը Ժենևան էր նկարահանել:
Դրանից հետո կինը խոստովանեց ամբողջ արածը: Նրան դատապարտեցին 3 ցմահ ազատազրկման երեխային ծաղրելու համար:
Ջոշուա Գրեյնջերը որպես հանցակից դատապարտվեց 30 տարվա ազատազրկման:
Դատավճիռը կայացնելու ժամանակ դատավորը ցույց տվեց աղջկա լուսանկարը նախքան ծաղրի սկսվելը և դրանից հետո:
Ձախից երջանիկ ժպտացող փոքրիկ էր, աջից՝ երեխան տխուր աչքեր ուներ, վնասվածքներ դեմքի վրա:
Դատավորը Ժենևային մարդասպան անվանեց, չէ՞ որ նա սպանել էր փոքր աղջկա մանկությունն ու աչքերի փայլը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան