Բարեկամական խորհուրդ ՀՀ իշխանություններին. Արթուր Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն անդրադառնալով արտակարգ ռեժի պատճառով ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված կոնֆլիկտի հանգուցալուծման հանարվոր հետևանքներին, ֆեյսբուք սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է.
«ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծանր գին ունեցավ իշխանության համար երկու պատճառով.
1. Տարված լինելով «Այո»-ի քարոզով, նրանք կորցրեցին կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելու բացառիկ հնարավորությունը, և
2. Փաշինյանի վարկանիշի անկման պայմաններում հանրաքվե անելը հավասարազոր է իշխանության անվերապահ կապիտուլիացիայի։
Հանրաքվեն հետաձգելու նպատակով ՀՀ կառավարությունը երկարաձգեց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը, ինչը, հասկանալի պատճառներով, երկար շարունակվել չի կարող։
Իրավիճակը շտկելու և միևնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Արդյունքում կպահպանվի ՀՀ Սահմանադրության պահանջը, իսկ իշխանությունը կստանա լեգալ և լեգիտիմ հիմք հանրաքվեն չեղարկելու համար։
Այս լուծման միակ անցանկալի հետևանքը իշխանության համար կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճանաչելը, բայց սա կլինի նվազագույն կորուստը։
Մնացած բոլոր լուծումները իշխանության համար կլինեն կործանարար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։




















Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»
Բիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը Գյումրիում
Կալանքը՝ որպես պատժի գործիք դարձրած Նիկոլի հերթական զոհը. Մենուա Սողոմոնյան
Երևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրութ...
Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա ...
Քաղբանտարկյալ Արսեն Գևորգյանի մահվան պատասխանատուն ՔՊ-ն է. Հասմիկ Ենգոյան
Արսենը համայնքը սիրող, վառ ու խոստումնալից գործիչ էր. նա սիրված էր իր համայնքում և մեծ ծրագրեր ուներ...
25 տարի առաջ երեք ընկերներ հիմնեցին PROFAL-ը
Կուսակցությունները պահանջում են բացահայտել Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքները և ապահովել արդարադատ...
Ցնցված եմ Արսեն Գևորգյանի մահվան լուրից․ մեղավորները պետք է պատասխան տան․ Ավետիք Չալաբյան