Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ»
Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի

Կյանքը թանկ է, վրացական հրաշքը հայկականացնելու ժամանակ կա

Մարդկանց մեծ մասը, բացառությամբ՝ իմաստունների և հիմարների, սովորում է իր սխալների վրա։ Անցյալ շաբաթ Վրաստանի ԱԳ նախարարը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը ափսոսանք է հայտնել Թբլիսիին։ Ենթադրելի է, որ հայ պաշտոնյան այսուհետև այլ երկրների կառավարությունների ու ժողովուրդների հասցեին անզույշ արտահայտություններ չի անի, իսկ նրա փոխարեն Հայաստանն ափսոսանք չի հայտնի հարևան երկրին, կարևորելով հայ-վրացական գործընկերային հարաբերությունները, որոնց մասին ընդգծել է ՀՀ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը՝ երեկ տարածած հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ՝ հարցը մնում է բաց։ Ինչպե՞ս է լինում, որ հարևան Վրաստանում մեկ օրում գրանցվում է Քովիդ19-ի վարակման 1 դեպք, իսկ Հայաստանում՝ 452։ Ի՞նչն է խանգարում կառավարությանն ընդունելու վրացական հրավերը, մեկնելու Թբլիլիսի և տեղում արձանագրելու վրացական ֆենոմենը։ Եթե այն գիտականորեն հասկանալի-մեկնաբանելի հրաշք է, ապա պետք է կիրառել Հայաստանում, կամ գիտականորեն հիմնավորել, թե ինչու վրացական փորձը հնարավոր չի հայկականացնել։

Հիշեցնենք, որ վարչապետը մի քանի անգամ հորդորել է հաշտվելու այն մտքի հետ, որ կորոնավիրուսը Հայաստանում է լինելու 1 տարի։ Առողջապահության նախարարը լայվերից մեկում կանխատեսել էր, որ անկախ պատվաստանյութից և դեղամիջոցներից, կորոնավիրուսը աշխարհում կմնա 5 տարի։ Նշանակում է՝ վրացական փորձը ուսումնասիրելու, տեղայնացնելու, այդպիսով՝ մարդկային կորուստները նվազեցնելու համար ժամանակ կա։ Եվ եթե Մարդն արժեք է, իսկ Կյանքը՝ թանկ, ապա պետք է ճանաչել և կիրառել պայքարի ամեն հաջողված միջոց, այդ թվում՝ վրացականը։

Պանդեմիայի դեմ գլոբալ պայքարում կա մեկ այլ միջազգային քաղաքական խնդիր, որը, կարծես թե, ուշադրությունից վրիպել է։ Արցախում նույնպես վարակակիրների թվերն աճում են։ Բայց Արցախի թվերն արտացոլված չեն համաշխարհային վիճակագրության մեջ։ Հետևաբար՝ համաշխարհային վիճակագրության մեջ սխալանք կա։ Սա նկատի ունենալով, պետք է պահանջել՝ Արցախի թվերն առանձին տողով ներառելու համաշխարհային վիճակագրության մեջ, որպեսզի վիճակագրությունը արտացոլի իրականությունը, արժանվույն գնահատվի Արցախի համեստ ներդրումը համաշխարհային մարտահրավերի դեմ համամարդկային պայքարում, և միջազգային հիմնադրամներից հատկացվող ֆինանսական հատկացումներից բաժին հասնի նաև Արցախին։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանին 280 միլիոն դոլար անհապաղ հատկացրելու որոշում է ընդունել։ Նույնկերպ պետք է հատկացում կատարվի Արցախին։ Իսկ եթե Հայաստանին հատկացված օժանդակությունը նախատեսված է նաև Արցախի համար, այսինքն՝ 280 միլիոն դոլարից բաժին է հանվելու Արցախին, ապա Արցախի թվերը պետք է գումարվեն Հայաստանի թվերին և ստացված գումարը լրացվի պանդեմիայի համաշխարհային աղյուսակում Հայաստան+Արցախ տողի դիմաց։

Թաթուլ Մկրտչյան