Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանը նշում է Անկախության օրը Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է Փաշինյանը Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի

«Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker»...». Սամվել Ֆարմանյան

Գնա, որ պատմության մեջ չհիշվես որպես ողբերգական մի նոր ճակատագիր, ով մի ամբողջ երկրի ու ժողովրդի դարձրեց իր անցյալի ապրումների, անկայուն խառնվածքի ու անհավասարակշիռ պահվածքի գերին ու զոհը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել քաղաքական-հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը՝ կից հրապարակելով նաև իր տեսաուղերձը:

«Նիկո՛լ, գնա՛ չուշացած, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա «Joker»...»:

«XIX դարի կեսերին ԱՄՆ-ում գործում էր բողոքական եկեղեցու խարիզմատիկ քարոզիչ Ուիլյամ Միլլերը: Նա իր բազմամիլիոնանոց հետևորդներին` հավատացյալներին, քարոզում էր, որ 1844 թ. հոկտեմբերի 22-ին տեղի կունենա Քրիստոսի երկրորդ գալուստը: Եկավ այդ օրը, և Քրիստոսի երկրորդ գալուստը տեղի չունեցավ: Միլիոնավոր հավատացյալների մեծ սպասումը վերածվեց մեծ հիասթափության: Հենց այդպես էլ` «Մեծ հիասթափություն», այդ իրադարձությունը մտավ համաշխարհային պատմության մեջ:

Նիկո՛լ, Հայաստանում այսօր մեծ հիասթափություն է: Աչք ունեցողը կտեսնի դա ու ականջ ունեցողը կլսի այն: Ճիշտ է, հիասթափվածների ճնշող մեծամասնությունը այսօր դեռ լուռ է` դե արտակարգ իրավիճակ է: Բայց, եթե դու չկարողանաս լսել ու հասկանալ էդ մարդկանց էսօրվա լռությունը, վախենամ, թե չհասցնես լսել ու հասկանալ նրանց ձայնը, երբ վրա հասնի այն հնչեցնելու անխուսափելի պահը:

Այս տեսանյութում պատմում եմ հիասթափության ընդամենը երեք առանձին պատմություն: Երեք մարդու պատմություն:

Նիկո՛լ, Հայաստանում դու այլևս իշխանություն չունես: Իրավիճակ է փոխվել: Ունեցածդ ավելի շատ իշխանության ստվեր ու հուշ է: Քո ապաշնորհությամբ երկիրը աղետի շեմին ես հասցրել: Պիտի ամեն գնով կանխել վերահաս մեծ աղետը: Դու լավ գիտես` ավելի լավ է հեռանալ մեկ տարի շուտ, քան մեկ օր ուշացած: Գնա՛ խաղաղությամբ: Հավատա` էսօր հենց էդ պահն է: Վաղը կարող է արդեն ուշ լինել: Գնա խաղաղությամբ, որ խաղաղության շանս տաս մեր երկրին ու մեր ժողովրդին:

Գնա, որ պատմության մեջ չհիշվես որպես մերօրյա մի «Joker», ողբերգական մի նոր ճակատագիր, ով մի ամբողջ երկրի ու ժողովրդի դարձրեց իր անցյալի ապրումների, անկայուն խառնվածքի ու անհավասարակշիռ պահվածքի գերին ու զոհը»,- գրել է նա: