Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն Մանվելյան Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ Մխիթարյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան ԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ Վարդևանյան Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնային Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա Կոստանյան ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան
Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ը
Հասարակություն

Քաղաքական ուժերը մասնակցում են համավարակի դեմ ընդհանուր կռվին

Եթե Սադամ Հուսեյնը ընդդիմություն ունենար, Իրաքի ժողովուրդը, հնարավոր է, ավիահարվածների տակ չընկներ։ Այս բաց դասը քաղաքական համայնքին տվել է Ղարաբաղ կոմիտեի նախկին անդամներից մեկը 20 տարի առաջ։ Բաց դասն ուղղված էր առաջին հերթին հայ ժողովրդի հետ ընդհանուր քիչ բան ունեցող նախկին իշխանություններին, որոնք այդ ժամանակ ձգտում էին ամայացնել քաղաքական դաշտը։ Կա մեծ թյուրիմացություն՝ «իշխանություն» ասելով, հասկանում են միայն քաղաքական մեծամասնությունը։ Այնինչ՝ իշխանության մեջ մտնում են խորհրդարանական ընդդիմությունը (սա ակնհայտ է), ինչպես նաև քաղաքական համայնքի և քաղհասարակության այն միավորները, որոնք ունեն ժողովրդականություն կամ ազդեցիկ խոսք, և այդպիսով՝ ազդում են քաղաքական որոշումների ընդունման վրա։ Այդ բոլոր ուժերը մեկ օրգանական ամբողջություն են կազմում։ Այլ հարց է, թե նրանք ինչ հարաբերության մեջ են միմյանց հետ՝ մրցակցության, դիմակայության, կոալիցիայի, հաճախորդության և այլն։ Նրանց միավորում է մեկ ընդհանուր մղում՝ ունենալ մանդատ և պորտֆել ու լիարժեք իրականացնել իրենց քաղաքական ծրագրերը։ Այս բազմակուսակցական կառավարման ժողովրդավարական մոդելը մեր քաղաքակրթական ձեռքբերումն է, որից հրաժարվելու դեպքում, հնարավոր է, կհայտնվենք միջազգային հանրության հարվածների թիրախում։ Այդ վտանգը գիտակցողը չի փորձում ընդդիմությունը վերացնել, հավակնորդներին ոչնչացնել ու միահեծան կառավարում հաստատել, նույնիսկ՝ մտածել այդ մասին։ Ժողովրդավարությունն այնքան խորը արմատներ է ձգել մեր մեջ, որ քաղաքական համայնքի միավորները երբեմն բնազդաբար են արձագանքում, երբ ժողովրդի կամ պետության ուղղությամբ հարվածի վտանգ է զգացվում։ Վերջին շրջանում քաղաքական քննադատության թիրախում հայտնվել էին ժողովուրդը և իշխանությունը։ Նրանց հանդիմանում էին կորոնավիրուսի դեմ կռվի լրջությունը ժամանակին չհասկանալու, սոցիալական պատասխանատվություն չունենալու, համավարակի դեմ պայքարը կառավարել չկարողանալու, հակահամաճարակային կանոնները չպահպանելու, սարսափ տարածելու, կյանքը դժոխքի վերածելու և այլ «մեղքերի» մեջ։ Ուշադիր հետևելու դեպքում, նկատելի է, որ քննադատությունն ուղղված է ոչ միայն քաղաքական մեծամասնությանը և ժողովրդին, այլև քաղաքական համայնքին և հասարակությանն ընդհանրապես։ Հետևաբար՝ օրինաչափ է, որ ինչպես մեծամասնությունը, այնպես էլ ընդդիմությունը, քաղաքական համայնքի հին ու նոր միավորները, ժողովրդականություն ու ազդեցություն ունեցողները ակտիվացել են, այդպիսով՝ ակնարկում են, որ ընդունում են իրենց ուղղված հանրային քննադատությունն ու պատրաստ են գործել։ Այս ակտիվության ընդհանրական արդյունքը մեկն է՝ գործով ապացուցել, որ քաղաքական ուժերը մասնակցում են համավարակի դեմ ընդհանուր կռվին, ամուր կանգնած են դիրքերում, և միմյանց լրացնելով, սթափեցնելով, ժամանակին փոխարինելով կարող են հաղթահարել այս ճգնաժամը և ապահովել պետության առաջընթացը հետպանդեմիական աշխարհում։

Թաթուլ Մկրտչյան