Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան ՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում
Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալ

Առողջապահության նախարարը չի մտածում խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում. ի սկզբանե կորոնավիրուսի դեմ պայքարի հստակ ռազմավարություն չի եղել. համաճարակաբան

Նախարարի խոսքն ուրիշ է. եթե նա լիներ սովորական մասնագետ կամ քաղաքացի, կարող էր անել հայտարարություններ, որոնք կարող էին ճիշտ լինել այս կամ այն չափով, բայց եթե նախարար ես, պետք է իմանաս յուրաքանչյուր խոսքիդ արժեքը և կանխատեսես, որ կարող է լինել իրավիճակի այլ զարգացում, որը կբերի լուրջ հետևանքների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին և առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին:

«Նախարարն այն ժամանակ հայտարարում էր, թե կորոնավիրուսը հատուկ վտանգավոր վիրուս չէ, ու իրավիճակը փոխվել է, արդյունքում՝ իր խոսքին հավատացող քիչ մարդիկ կան: Խնդիրն այն է, որ նախարարը չի մտածում իր խոսքի արժեքի մասին. մի բան ասում է, մի քանի օր հետո՝ խոսքը փոխում: Խիստ արժեզրկվել է պետական մարմնի խոսքի կշիռը: Ժողովուրդն արդեն ոչինչ չի լսում»,-ասաց համաճարակաբանը:

Ինչ վերաբերում է քաղաքացիների վարքաբանական կանոնների հաճախակի փոփոխությանը, Հովհաննիսյանը նշեց, թե համաճարակի դեմ պայքարն ի սկզբանե պետք է ունենար ռազմավարություն, ինչը չի եղել: «Պետք է առաջին օրվանից մշակվեր, հստակեցվեր ընդհանուր մեկ ռազմավարություն, որ կլիներ բժշկագիտության հիման վրա: Համաճարակի դեմ վարքաբանական պայքարն ամբողջ պայքարի միայն մի մասն է: Միայն վարքագծով համաճարակի դեմն առնել չենք կարող: Կոմպլեքս միջոցառումների անհրաժեշտություն կա, մինչդեռ այդ ամբողջ ռազմավարությունը չկա»,-նշեց նա:

Ի սկզբանե քաղաքացիները պատրաստ էին պահպանել հակահամաճարակային կանոները, սակայն այդ կոնանները ճիշտ մշակված չեն եղել:

«Այս պարագայում չպետք է մեղադրել ժողովրդին՝ հակահամաճարակային կանոնները չպահպանելու և վիրուսի տարածման համար: Ժողովրդի կողմից պատրաստակամությունը՝ կատարել որոշակի միջոցառումներ, ենթարկվել սահմանափակումների, կատարել հրահանգները, եղել է մարտ-ապրիլին: Մարդիկ անում էին այն, ինչն ասվում էր: Բայց սահմանված կանոնները, օրինակ՝ տնից դուրս գալիս՝ ձևաթղթի պարտադիր լրացումը, արդյունավետ չէր, ինչի հետևանքով ունեցանք անհավատություն: Այս պարագայում մարդկանցից ինչ-որ բան պահանջելը կամ վարքագծի վրա հույս դնելը սխալ է, այն միայն ինչ-որ չափով կարող է պաշտպանել վարակից»,-ասաց նա:

Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ խնդրահարույց են եղել կառավարության մի շարք որոշումներ, որոնք ևս բխում են հստակ ռազմավարություն չունենալուց:

«Օրինակ՝ կարանտին հայտարարելը ճիշտ էր, դրա կատարման ձևը՝ սխալ: Փետրվար ամսին նախարարությունն իրականում չէր պատկերացնում, թե ինչի հետ գործ ունի, նախարարը մասնագետների հետ որևէ հարց չէր քննարկում: Համաճարակաբանության սկզբունք է՝ եթե կա անծանոթ վիրուս, այն պետք է ընդունել որպես շատ վտանգավոր, մինչև ապացուցված չէ հակառակը: Կորոնավիրուսն ի սկզբանե պետք է դիտարկվեր որպես շատ վտանգավոր վիրուս, հետևաբար գործողություններն էլ պետք է համաչափ լինեին, կարանտինը պետք է հայտարարվեր հնարավորինս շուտ»,-ասաց նա՝ նշելով, որ եթե հայտարարվում է կարանտին, այն պետք է լինի միանգամից շատ խիստ, ամբողջ ուժով, հետո միայն, հնարավորությունները ուսումնասիրելով, անցնել թուլացումների:

«Մեզ մոտ հակառակն էր՝ կարանտինը հայտարարվեց, ու ասացին՝ տեսնենք, եթե արդյունք չտա, կխստացնենք սահմանափակումները, ինչն էլ հնարավորություն տվեց, որ վիրուսը տարածվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Մյուս խնդիրը, ըստ համաճարակաբանի, այն է, որ ըստ առողջապահության նախարարի՝ վիրուսը կարող էր նահանջել եղանակների տաքացմանը զուգընթաց, և հակահամաճարակային գորոծողությունները պլանավորվել էին մինչև ապրիլ-մայիս ամիսներ: