Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր Ավետիսյան
Հասարակություն

«Գույքահարկի բարձրացումը տխուր հետևանք է ունենալու նաև բիզնեսի համար». Արմեն Գեւորգյան

168․am-ը ներկայացնում է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հոդվածը գույքահարկի բարձրացման վերաբերյալ։ Հոդվածում նա մասնավորապես նշում է՝ հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։

Արմեն Գևորգյանի հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Գույքահարկի շուրջ վերջին զարգացումները ես կանխատեսել էի դեռևս մեկ տարի առաջ, երբ ես թերևս միակն էի, որը բարձրաձայնում էր հնարավոր հետևանքների մասին։ Հանրային լայն քննարկումը, որը պետք է սկսվեր դեռևս այն ժամանակ, մեկնարկել է այսօր, երբ միայն մեկ քայլ՝ նախագահի ստորագրությունն է մնացել մինչև այս՝ խիստ ռիսկային օրենսդրական փոփոխությունների ուժի մեջ մտնելը։ Նման հարցերում հանրությունը երբեմն ցուցաբերում է ուշացած արձագանք, սակայն փորձագիտական շրջանակների համար ցանկացած նման հարցի շուրջ մասնագիտական քննարկումը համարում եմ խիստ կարևոր։ Այժմ ցանկանում եմ համառոտ ամբողջացնել հիմնական կետերը․

1․ Համառորեն տիրաժավորվում է տեսակետը, թե եթե չընդունվի գույքահարկի վերաբերյալ օրենսդրական փոփոխությունը, ապա ստիպված ենք լինելու վճարել ավելի շատ, քանի որ անցյալ տարի ընդունվել է օրենք՝ անշարժ գույքի կադաստրային արժեքը շուկայականին մոտեցնելու մասին։

Հաշվի առնելով, որ նոր դրույքաչափերի մասին օրենքն ընդունվել է արտակարգ դրության պայմաններում՝ առանց հանրային լայն քննարկման, առավել ևս՝ հաշվի առնելով մոտալուտ տնտեսական ճգնաժամի գործոնը՝ կարելի էր հետաձգել այս բարեփոխումների մեկնարկը և սպասել ավելի բարենպաստ պայմանների։ Սակայն այսօր, ըստ որոշ տնտեսագետների, ստացվում է, որ մենք պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնենք կառավարությանը, որ նրանք ավելի դանդաղ տեմպերով են սկսելու բարձրացնել բնակչության համար այս ուղիղ հարկատեսակը։ Դեռևս անցյալ տարվա մայիս-հունիս ամիսներին ես ասում էի, որ չի կարելի սկսել այս նախաձեռնությունը։ Ինձ հակառակվում էին, թե՝ օրենքով անշարժ գույքի արժեքի հաշվարկման նոր մեթոդիկայի սահմանումը չի բերի գույքահարկի բարձրացման։ Թե ինչ ստացվեց արդյունքում՝ տեսնում ենք բոլորս։

2․ Ես միշտ պնդում էի, որ փորձը՝ փոխհատուցել համահարթ եկամտահարկի ներդրմամբ առաջացող կորուստները գույքահարկի բարձրացման միջոցով, իրական չէ, ուտոպիստական գաղափար է։ Բացի այդ, դա նաև անարդար է․ եկամտահարկի նոր դրույքաչափերը զգալի նշանակություն ունեցան բարձր աշխատավարձ, օրինակ՝ մեկ միլիոն դրամ և ավելի ստացողների համար։ Այդ մարդիկ այժմ առանց դժվարության, խնայված գումարներով կարող են վճարել բարձր գույքահարկը։ Իսկ ահա բնակչության այն մեծ հատվածը, որը ստանում է 200-250 հազար դրամ աշխատավարձ, եկամտահարկի նոր օրենքից իրական փոփոխություն չի զգացել, իսկ ահա գույքահարկի բարձրացումից հստակ կորուստներ է ունենալու։ Սա վերաբերում է նաև թոշակառուներին, որոնք ապրում են մայրաքաղաքի թանկ թաղամասերում։

Չենք կարող մոռանալ մարդկանց մասին, որոնք հանգամանքների բերումով են դարձել քաղաքների առավել թանկ տարածքներում անշարժ գույքի սեփականատեր (ժառանգություն, խորհրդային ժամանակներից բաժին հասած սեփականություն)․ նրանք մի քանիսը չեն, այլ տասնյակ հազարավոր մարդիկ են, որոնց թվում՝ բժիշկներ, մանկավարժներ, արվեստի գործիչներ և այլն։

Նրանք բոլորը հայտնվում են հարկադիր ընտրության առաջ՝ շարունակել ապրել իրենց պատկանող տանը, կամ վաճառել և տեղափոխվել։ Սոցիալական այլ խմբեր ևս այս հարցում պետք է ուշադրության արժանանան, մասնավորապես՝ սփյուռքի մեր հայրենակիցներն ու հիպոթեկային վարկով տուն ձեռք բերած անձինք։ Այս մարդիկ ևս հայտնվում են պետության կողմից պարտադրված անորոշության մեջ, երբ պետությունը, շրջանցելով նրանց շահերն ու տարիների կտրվածքով կատարած պլանավորումը, հանկարծ փոխում է խաղի կանոններն ու պարտադրում բոլորովին այլ հաշվարկ։

3․ Այս ամենից զատ՝ եկամտահարկի նոր՝ համահարթ դրույքաչափը դեռ պատրաստվում են որպես արդարացում օգտագործել կառավարության մի շարք այլ նախաձեռնությունների համար ևս։ Մեկն արդեն մեկնարկել է և շուտով կսկսի գործել՝ կենսաթոշակային ռեֆորմը և պարտադիր վճարումները։ Երկրորդը գույքահարկի այս նոր դրույքաչափերն են։ Բացի այդ, կարծես թե արդեն քննարկվում է պարտադիր բժշկական հարկի գաղափարը՝ աշխատող քաղաքացիների համար՝ պարտադիր բժշկական ապահովագրության ռեֆորմի շրջանակներում։ Արդյունքում՝ այն ամենը, ինչը հնարավոր էր խնայել եկամտահարկի հաշվին, այս կամ այն ձևով պետք է լինելու վերադարձնել պետությանը, եթե ոչ՝ ավելին։

4․ Բոլորին հիմա հուզում է բնակարանների և առանձնատների խնդիրը։ Հարգելի գործընկերներ, հավատացեք, որ գույքահարկի բարձրացման այս նախաձեռնությունն ունենալու է տխուր հետևանք բիզնեսի համար։ Մեր գործարարներն այս պահին չեն հասցրել ամբողջությամբ գիտակցել հնարավոր լրացուցիչ ֆինանսական բեռը իրենց բիզնեսի վրա։

5․ Սխալ տեղում եք փնտրում բյուջեի համար լրացուցիչ գումարները։ Ընթացիկ արձագանքը ընդամենը էմոցիաներ են, այն էլ՝ դեռևս նախագահի կողմից չստորագրված օրենքի շուրջ։ Պատկերացրեք, թե ինչ հանրային արձագանք է լինելու այն պահին, երբ քաղաքացիները կստանան վճարման ենթակա հաշիվները։ Կյանքը ցույց է տալիս, որ բնակչության մեծամասնության մոտ լինում է ուշացած արձագանք նման նախաձեռնություններին։ Հարգելի գործընկերներ, տնտեսության և երկրի համար խնդրահարույց հեռանկարի տեսանկյունից չի կարելի նման բան անել։ Այս նախաձեռնությունն այս տեսքով կարող է օգտագործվել թերևս միայն որպես լծակ՝ անբարեխիղճ սեփականատերերի և կառուցապատողների դեմ»։