Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ» «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Երբ ակնկալիքների ու իրականության միջև խոր անդունդ է. «Փաստ»
Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր ԿամենդատյանԹուրքիան ու Բուլղարիան սահմանային նոր անցակետ կկառուցենՓրկարարները Ալավերդիում ժայռի միջից 15 մետր խորությունից օտարերկրացու են դուրս բերելԻսպանական Սեուտայում միգրանտների ճամբարում հրդեհ է բռնկվելԽոշոր ավտովթարի ժամանակ Ծաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներԽոսում են բարոյականությունից, բայց իրենց գործերով սովորեցնում են՝ բարոյականությունը կարելի է անտեսել. Մենուա ՍողոմոնյանՀՊԼ․ Վանը տարավ իր առաջին հաղթանակը
Հասարակություն

Արցախի «Արդարություն» կուսակցության վերլուծությունը՝ հեռավար կրթության մասին

Հուլիսի 15-ին Արցախի Հանրապետության ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը հրավիրել էր հանդիպում-քննարկում։ Մինչ այդ, Արցախի «Արդարություն» կուսակցության անդամները, վերջին երկու ամիսների ընթացքում հանդիպում-քննարկումներ էին կազմակերպել ուսանողների, դասախոսների, ծնողների, ուսուցիչների, բժիշկների և հոգեբանների հետ, ինչի արդյունքում հնարավոր եղավ կատարել բազմակողմանի և խորքային վերլուծություն հանրությանն ամենաշատն անհանգստացնող հարցերից մեկի շուրջ՝ «Սեպտեմբերի 1-ին կբացվեն արդյո՞ք Արցախի կրթօջախների դռները, թե՞․․․» խորագրով։ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

Orer.am_ին է ներկայացրել վերը նշված վերլուծության մի փոքր հատված, որը ներկայացվել է նաև ԱԺ-ում քննարկման ժամանակ։ «Մեր մի բուռ ազգը կա, եղել է և հավերժ է լինելու, քանզի հայը միշտ կրթօջախում է փնտրել և տեսել ազգի, պետության վաղվա օրը և ապրել է կրթության, գիտության, մշակույթի զուգակցումով։

Փառք Աստծո, մենք հիմա էլ չենք փոխվել և կրթօջախում ենք տեսնում մեր վաղը։ Որպեսզի չհայտնվենք ծուղակում, ոչ թե պետք է քննարկել, թե ինչպես կազմակերպել հեռավար կրթություն, այլ պետք է որոշել, ինչպես բացել կրթօջախների փակ դռները։ Բոլորս պետք է գիտակցենք, թե ինչ անդառնալի հետևանքների կհանգեցնի, եթե 2020 թ-ի սեպտեմբերի 1-ին չհնչի դպրոցական զանգը։

Կրթօջախում կատարվում է ամենակարևոր և չփոխարինվող գործընթացը՝ դասապրոցեսի միասին իրականացումը ուսուցչի և դասընկերների հետ։ Պետք է հասկանալ այն պահը, երբ երեխան պետք է գնահատվի։ Գնահատականը դա միայն թիվ չէ, այն ուսուցչի ժպիտն է, ուշադրությունը նաև անխոս խոսքի դրսևորումն է, որը երեխային ոգևորում և խթան է հանդիսանում, որ նա հաճույքով մասնակցի դասերին։

Կրթօջախում հստակ է աշակերտ լինելու զգացողությունը, նա միայնակ չի ստացած ինֆորմացիայի հետ, զրկված չի սեփական գիտելիքը ցույց տալու հնարավորությունից։ Գոյություն ունի ժամանակի զգացում, հստակ է դրա կազմակերպումը։ Սովորելու գործընթացը դիտարկվում է որպես մի ամբողջական աշխատանք, որը օրվա ընթացքում գրավում է կոնկրետ ժամանակահատված՝ ունենալով սկիզբ և ավարտ։

Ուսումնական հաստատություն հաճախող երեխայի հուզական դաշտը հիմնականում կայուն է։ Դասարան-ուսուցիչ-դասընկերներ միջավայրում չկան ծնողները, և միայն դպրոցում է նրան տրված հնարավորություն ինքնուրույն կայանալ և ձևավորել ինքնուրույնությունը, կարողանալ կողմնորոշվել և ելք գտնել անծանոթ իրավիճակներում։ Կրթօջախում երեխան ստիպված է իր տարիքին համապատասխան դրսևորվել։

Պետք է ստույգ գիտակցել, որ կրթությունը սոսկ գիտելիք չէ, այլ մտածողության ու հմտությունների զարգացումն է, որը պարտադիր է բոլոր առարկաներում։ Վստահ եմ բոլորդ կհամաձայնեք, որ չկա կարևոր և անկարևոր առարկա։ Յուրաքանչյուր առարկա կարևորելու համար, պետք է մոտեցում և ի սկզբանե պետք է տեսնել նպատակը։

Օրինակ՝ կերպարվեստ առարկայում, չեմ կարծում, որ նպատակը ճիշտ նկարել սովորեցնելն է կամ նկարիչ ձևավորելը, այլ արվեստը սիրել, գնահատել, զգալ, հասկանալ, ընդունել սովորեցնելն է, որը հենց կդառնա այս առարկայի մտածողությունը։ Միայն կրթօջախում կարող է պահպանվել դասի եզակիությունը և դասարանային իրավիճակը։ Կարելի է շարունակել թվարկել կրթօջախի անփոխարինելի լինելու փաստերը, սակայն կսահմանափակվեմ այսքանով, հավելելով միայն այն, որ նույնիսկ պատերազմի օրերին մեր երկրում չփակվեցին նրանց դռները։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Արցախի «Արդարություն» կուսակցությունը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է ունեցել ոլորտը սպասարկողների և շահառուների հետ և եթե փորձեմ ամփոփ ներկայացնել կարծիքները, ապա կստացվի հետևյալը, որ չկան բավարար ապացույցներ կրթօջախների փակման ազդեցությունը հիվանդության փոխանցման տեմպերի վրա գնահատելու համար, սակայն կրթօջախների փակման բացասական հետևանքները երեխաների անվտանգության և կրթության վրա արդեն իսկ փաստագրված է։ Իսկ տարիների ընթացքում ձեռք բերված արդյունքները կարող են կորսվել, նույնիսկ զրոյանալ, արդյունքում հանգեցնելով կրթական ճգնաժամի», - տեղեկացնում է պատգամավորը։