«Հայրս ուժեղ մարդ էր, թե՛ բնավորությամբ, թե՛ ֆիզիկապես, բայց վիրուսն ավելի ուժեղ գտնվեց»
Վանիկ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայրս ուժեղ մարդ էր, թե՛ բնավորությամբ, թե՛ ֆիզիկապես, բայց վիրուսն ավելի ուժեղ գտնվեց…»։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ իր 83-ամյա հայրը վարակվել է կորոնավիրուսով։
«Ես ֆեյք չեմ, միս ու արյուն ունեցող մահկանացու, անուն-ազգանուն հայրանունով։ Լուսանկարում նույնքան իրական մարդու՝ 83 -ամյա հորս թոքերի ՄՌՏ հետազոտության պատկերն է. COVID 19-ի հետևանքով ախտահարված հատվածները բաց գույն ունեն ու կազմում են ընդհանուր մակերեսի մոտ 15 տոկոսը։ Ընդ որում,ոչ մի այլ ախտանշան չի ունեցել վերջին օրերին, բացի մինչև 38-ի հասնող ջերմությունից, հազի ոչ մի նշույլ։ Հենց դրա համար էլ այս տիպի թոքաբորբն անվանում են ատիպիկ։
Մոտ 4-5 օր ջերմելուց հետո որոշել էինք հետազոտության տանել, քանի որ մինչ այդ եղբորս ընտանիքն արդեն վարակվել էր կորոնավիրուսով և ենթադրելի էր,որ հորս մոտ էլ է նույն վարակը։ Թեստը հաստատվել է և քիչ առաջ նրան հոսպիտալացրին՝ հաշվի առնելով տարիքը և բարդացումների հավանականությունը։
Ինչի՞ համար էր այս պատմությունը. դիմում եմ ֆեյսբուքյան այն ընկերներիս ու չընկերներիս, ովքեր մինչև հիմա էլ անլրջորեն են վերաբերվում էս ամենին, դիմակ կրելու հորդորներից մինչև հիվանդության գոյությանն առհասարակ։
Եթե դեռ չեք հավատում, նույն հաջողությամբ կարող եք իմ գոյությանն էլ չհավատալ, բայց դրանից մեծ բան չի փոխվի, ես իրական եմ։
Առողջություն հորս ու մյուս բոլոր բուժում ստացողներին»,-հուլիսի 6-ին․․․




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Սա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար Ղազարյան