Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Աչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. Շարմազանով Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» «Գաղափարախոսություն»՝ ուղղված հայ ժողովրդի ինքնության հիմնասյուների վերանայմանը և ազգային հիշողության կազմաքանդմանը. «Փաստ» «Արցախի էջի փակումը հարցականի տակ դրեց Հայաստանի անկախությունն ու գոյությունը». «Փաստ» Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Նոր լարվածություն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում. «Փաստ» Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանին. «Փաստ» Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ» 70 հազար Nvidia չիպ․ Հայաստանը ե՞րբ կշահի AI հեղափոխությունից. Տիգրան Դումիկյան Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»
Ucom-ի աջակցությամբ Երևանում անցկացվել է «Mini Whoop Drone Racing Armenia 2026» դրոնների ամենամյա մրցարշավը Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դեռևս մեծ հարց է. դաշինքն առանց առճակատման՝ դժվար թե գնա նման զիջումների. Զաքարյան «2016 թվականի համեմատ մետրոպոլիտենով ուղևորափոխադրումները կրկնապատկվել են». Տիգրան Ավինյան Baghramyan Residence․ պրեմիում դասի բնակարաններ՝ Մարշալ Բաղրամյան պողոտայում Ալիևը պատրաստ չէ վերադարձնել ռազմագերիներին. նա իրական խաղաղություն չի ուզում. Աննա ԿոստանյանԻբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ ՍարգսյանԲաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա ՂահրամանյանԱյն մասին, թե ինչպես է Ադրբեջանը իր կամակատարների ձեռամբ փորձում քայլ առ քայլ կազմալուծել Հայաստանի Հանրապետությունը, և ինչպես մենք պետք է դրա դեմն առնենք. ՉալաբյանԱդրբեջանը Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը վերացնելով` հող է նախապատրաստելու կեղծ «Արևմտյան Ադրբեջանի» համար. Արամ Վարդևանյան Ադրբեջանը հող է նախապատրաստում Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` ալիևյան սահմանադրությունն անցկացնելուց հետո. Տիգրան ԱբրահամյանԺողովուրդը ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն չի տվել` ալիևյան սահմանադրություն ընդունելու համար. Դավիթ ՂազինյանNova Building-ը «Տուն Էքսպո 2026»-ում ներկայացրել է բնակարանային առաջարկներն ու ձեռքբերման պայմանները Աննայի և Մանեի հետ ամփոփում ենք «Ո՛չ ալիևյան սահմանադրությանը» իրազեկման ակցիան. տեսանյութՄոսկվայում ընթացող միջազգային համաժողովի ժամանակ չէի կարող չանդրադառնալ հրեշավոր ընտրակեղծիքներին. Արման ԱբովյանԱչք փակելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների վրա՝ աշխարհը դատավճիռ ստորագրեց ՄԱԿ-ի վրա. ՇարմազանովԱրագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվելԽոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 16/17-ինՊայթել է ավտոմեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել էԶապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմԱրագածոտնի թեմի քահանայից դասն ու բարեպաշտ ժողովուրդը մեկտեղվել էին աղոթքի՝ Սուրբ Մարիանե եկեղեցում

Ինչու՞ է Նիկոլը հետապնդում գողականներին

Վերջին օրերին Հայաստանի իրավապահները լծված են գողական աշխարհի ներկայացուցիչների ձերբակալություններով... Տպավորություն է ստեղծվում, որ կյանքի է կոչվում "օրենքով գողերի" դեմ ընդունված օրենքը՝ հանրությանն ապացուցելու, որ դա "մեռած" օրենք չէր... Սակայն իրականությունն ավելի պարզ է...
Ի սկզբանե այս օրենքի ընդունման պահով այն կարծիքին եմ եղել, որ Նիկոլն իր այս "հակագողական" օրենքով փորձելու է կապանքների մեջ պահել գողական աշխարհի ներկայացուցիչներին և օգտագործել նրանց հնարավորությունները հօգուտ իրեն և իր քաղաքական թիմի...
Այս երկու տարվա մեջ Նիկոլը հասկացավ, որ իր թիմակիցների 95 տոկոսը մնաց այն նույն "ոչինչը", ինչ եղել էր մինչ ԱԺ արտահերթ ընտրությունները, երբ իր ուսերին նստեցրած դրանց բերեց օրենսդիր մարմին... Մարզպետների մեծ մասին տեղերում ոչ միայն շատերը չեն ճանաչում, այլև չեն էլ հարգում և ընդունում... Իսկ ՏԻՄ-երում Նիկոլը գրեթե ոչ ոքի չունի... Ու քանի որ արդեն մյուս տարի նախատեսվում են ՏԻՄ ընտրություններ, Նիկոլը հասկացել է, որ իր ապիկար թիմակիցների վրա հույս դնելը կործանարար է, ենթադրաբար որոշել է գնալ Սերժ Սարգսյանի ճանապարհով, որը բացի խոշոր և տեղական օրիգարխիաների վրա հույսը դնելուց, երբևէ չի թաքցրել իր "թուլությունը" գողական աշխարհի ներկայացուցիչների նկատմամբ, որոնք էլ իրենց շնորհակալությունն էին հայտնում Բաղրամյան 26-ի տիրակալին՝ ակտիվորեն տեղերում լծվելով իշխանական թեկնածուների և իշխանական կուսակցության համար ձայներ բերելով... Սակայն ի տարբերություն Սերժի` գողականների սիրաշահող քաղաքականությանը, Նիկոլը գողականներից օգուտ ստանալու՝ հատկապես ընտրություններին ձայներ բերելու համար, շանտաժի ոճն է ընտրել՝ հետները խոսում է համապատասխան օրենքով և ասֆալտին փռելով՝ կազմակերպելով մասկի շոուներ... Այն գողականները, որոնք համաձայնվում են Նիկոլի պայմաններին, որոշ ժամանակ անց ազատ կարձակվեն, իսկ չհամաձայնվողները՝ կմնան անազատության մեջ և նույնիսկ որպես պատիժ կարող են արտաքսվել այն երկրներ, որտեղ վերջիններիս նկատմամբ հետախուզում է հայտարարված...
Ամեն դեպքում գողական աշխարհի ներկայացուցիչները մի բան պետք է լավ գիտենան. այս իշխանությունները և հատկապես Նիկոլը՝ անշնորհակալ են... Նրանց համար լավ դաս պետք է լինի Արամ Վարդանյանի՝ Վստրեչի Ապերի նկատմամբ Նիկոլի վերաբերմունքը, ով, ըստ լուրերի, ժամանակին օգնել է Նիկոլին և նրա ընտանիքին...
Հ.Գ. Ուղղակի ԶԱՎԵՇՏ է, երբ երկու տարուց ավելի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նոր է իմանում, թե գողականները ինչով են զբաղվում... Ինչպես կասեր դասականը."Իյա, իրո՞ք"...

Գագիկ Համբարյանի գրառումը

 

 

Իմանալ ավելին․․․