Իջևան-Նոյեմբերյանի ճանապարհին բախվել են «Infiniti»-ն և «Mercedes-Benz»-ը
Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 22:58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզային փրկարարական վարչության մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ։
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 2-րդ կմ-ին բախվել են «Infiniti» (վարորդ՝ Վահագն Մ․) և «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Լազր Բ․, ծնված 1978 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Աիդա Բ․-ն (ծնված 1978 թ.) և Լիլի Բ․-ն (ծնված 2015 թ.) ավտոմեքենայից դուրս են բերվել տեղի ուժերով և տեղափոխվել Իջևանի ԲԿ:
Փրկարարները «Mercedes-Benz E320» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Նինա Ղ․-ին (ծնված 1953 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Իջևանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 8-ին, ժամը 00:30-ին Իջևանի ԲԿ է դիմել «Infiniti» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տիգրան Մ․-ն (ծնված 1993 թ): Բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:




















«Հորիզոն» փառատոնը Հայաստան է բերում Stephan Bodzin-ին, Satori-ին, Son of Son-ին և Tamada-ին
Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
Նավթի դարաշրջանը ավարտվում է. Նարեկ Կարապետյան
Ակնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպե...
Նավթի դարաշրջանն ավարտվում է, Ադրբեջանի դարաշրջանն ավարտվում է․ Նարեկ Կարապետյան
Հայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա Տոնոյան
«Հայ վիրտոզներ» կրթական ծրագրի մասնակիցները` եվրոպական հեղինակավոր բեմերում
Պուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը
«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ
Բաքվի բանտերից հղվող հայերի ուղերձները տարբեր են, սակայն դրանցում կարմիր թելով անցնում է հայկական պե...